Եթե կլինեն անձինք, որոնք կփորձեն շրջանցել օրենքը, խստագույնս կպատժվեն. Վալերիյ Օսիպյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+26.09 oC

Եթե կլինեն անձինք, որոնք կփորձեն շրջանցել օրենքը, խստագույնս կպատժվեն. Վալերիյ Օսիպյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

08:57 01.12.2018

Նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և Գեղարքունիքը սպասարկող ոստիկանության ծառայողներին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետը։


Վալերիյ Օսիպյանը ներկաներին հավաստիացրեց, որ իր ղեկավարած համակարգը տիրապետում է իրավիճակին և արդեն բավական փորձ ունի՝ թափանցիկ և արդար ընտրություններ կազմակերպելու առումով։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց այդ ուղղությամբ ոստիկանության իրականացրած միջոցառումները՝ ընդգծելով, որ ինչպես Երևանի ավագանու ընտրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հետևողականորեն արձագանքելու է ցանկացած ահազանգի և ապօրինության։ Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց, որ ընտրությունների հետ կապված ապօրինությունները կանխելու նպատակով ոստիկանությունը թռուցիկներ է պատրաստել։

«Եթե կլինեն անձինք, որոնք կփորձեն շրջանցել օրենքը, անկասկած արժանանալու են ոստիկանության ուշադրությանը՝ պատժվելով խստագույնս»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը՝ բոլորին մաղթելով թափանցիկ և արդար ընտրություններ։


Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության անձնակազմի հետ հանդիպմանը Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց ընտրությունների հետ կապված միջոցառումների վերաբերյալ իր պահանջները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց ծառայել բարեխիղճ և աչք չփակել ոչ մի ապօրինության հանդեպ՝ հակառակ դեպքում հենց ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն։ Վալերիյ Օսիպյանը ընդգծեց, որ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելու, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաներով կուտակվելու, կրկնաքվեարկության, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մտնելու դեպքերը։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:21 16.06.2025

Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

20:12 16.06.2025

«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ում

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...

SHANTNEWS

20:00 16.06.2025

SHANTNEWS

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

19:53 16.06.2025

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն է

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

19:48 16.06.2025

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

19:42 16.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-6-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️16 դեպք՝ հոգեկան […] ...

BACK_TO_TOP