Քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները

14:50 03.12.2018

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում 57-ամյա  կնոջ մահվան դեպքի հանգամանքները:

Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, որը հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկատվություն:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել էր, որ «այս պահին բերման ենթարկվածներ, կասկածյալներ չկան: Կան վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ տարվում են օպերատիվ-քննչական գործողություններ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

10:47 01.05.2025

Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

10:34 01.05.2025

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:25 01.05.2025

Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

10:17 01.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

10:00 01.05.2025

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվեն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

09:50 01.05.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդ

Գազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...

BACK_TO_TOP