Ռոբերտ Քոչարյանը դատարանում հանդես է եկել ելույթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Ռոբերտ Քոչարյանը դատարանում հանդես է եկել ելույթով

15:25 03.12.2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստի ընդմիջման ժամանակ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց լրագրողներին: Նա հայտնեց, որ շարունակել են պաշտպանների բողոքների ներկայացման գործընթացը, ընդմիջումից հետո կանցնեն հաջորդ փուլին:

Օրբելյանն ասաց, որ նախորդ օրերի ընթացքում սկզբում ինքնաբացարկի հարցն էր քննարկվել, հետո ներկայացվել էր պաշտպանների բողոքը, պաշտպանները տեխնիկապես երկու բողոք էին ներկայացրել, դեռ դատախազության դիրքորոշումը և որոշակի այլ գործընթացներ չեն իրականացվել: Պաշտպանն ասաց, որ իրենց` հինգշաբթի մուտք արված բողոը, ըստ էության, միացվել է երկու բողոքներին: Այսօրվա նիստի ընթացքում, ըստ Օրբելյանի, եթե ոչինչ չփոխվի, լսվելու են դատախազության առարկությունները: Նա նշեց, որ զուտ ծավալային առումով, այսօր, չի կարծում, որ որոշում կայացվի, հավանական է, որ վաղը կրկին նիստ կնշանակվի` հաշվի առնելով այս տեմպը, արագությունը:

Պաշտպանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել նիստին, ելույթ է ունեցել: Ելույթի մասին մանրամասներ նա չհայտնեց, միայն ասաց, որ ելույթը եղել է ոչ թե քաղաքական թեմայով, այլ գործընթացի մասին:

«Հիմա պետք է անցնենք դատախազների համապատասխան առարկություններին` բուն խափանման միջոցի հետ կապված, որից հետո կքննարկվեն մնացած հարցերը: Այս պահին դեռ կարճ ժամանակ են խնդրել, բայց կարծում եմ, որ նորմալ ընդմիջում պիտի տրվի, գոնե 1-1.5 ժամ»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք շտապողականություն չեն նկատում այս գործընթացում, Օրբելյանը պատասխանեց` «այո և ոչ»:

«Դատերն իրար վրա են նշանակվում` չնայած մեծ ծանրաբեռնվածություն կա դատարանում. դա շտապողականությո՞ւն է, թե՞ գործի առանձնահատկությունն է, դժվարանում եմ մեկնաբանել»,- ասաց Օրբելյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսի՞ ելք է կանխատեսում այս դատական գործընթացում, ինչին նա արձագանքեց, որ միշտ լավատես է, և կարծում է, որ ելքը դրական է լինելու իրենց համար:

Նա նաև անդրադարձավ հնչող կարծիքին, թե «անձեռնմխելի մարդիկ չկան»:

«Այո՛, անձեռնմխելիներ չկան, կան ինստիտուտներ, որոնք օգտվում են անձեռնմխելիությունից»,- ասաց Օրբելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

20:12 09.06.2025

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

19:40 09.06.2025

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

BACK_TO_TOP