16:38 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկ ժամով ընդմիջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վերջին 40 րոպեն հիմնականում գլխավոր դատախազն էր առարկություններ ներկայացնում:
«Նա դետալ առ դետալ բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ: Չէի ասի, թե համոզիչ էին հակափաստարկները, բայց, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել են: Գլխավոր դատախազի ասածի տրամաբանությունը, եթե կարճ փորձեմ ներկայացնել, այն է, որ նա կարծում է, որ անձեռնմխելիությունն անհամատեղելի է օրենքի խախտման հետ, եթե որևէ մեկին օրենքի խախտում է վերագրվում, և այդ խախտումն իր լիազորությունների մեջ չի մտնում, ապա ինքն անձեռնմխելի չէ: Հարց է առաջանում, այդ դեպքում էլ ի՞նչ անձեռնմխելիություն, եթե այդ մարդուն չվերագրվի օրենքի խախտում, եթե վերագրվեն գործողություններ, որ իր լիազորությունների մեջ են, և էլ ի՞նչ քրեական վարույթ»,- ասաց նա:
Ալումյանն ընդգծեց, որ անձեռնմխելիությունը քննարկվում է հենց միայն այն դեպքում, երբ խոսվում է որևէ հանցագործության մեջ մեղադրվելու մասին, դրանք, ըստ փաստաբանի, ոչ թե իրար բացառող, այլ մեկը մյուսով անմիջականորեն պայմանավորված երկու երևույթներ են: Ալումյանը նաև արձագանքեց «սահմանադրական կարգի տապալումն» ամենածանր մեղադրանք համարողներին:
«ՀՀ-ում շատ ավելի ծանր մեղադրանքներ կան Քրեական օրենսգրքի մեջ, որոշ վերլուծաբաններ հասարակությանը խոր մոլորության մեջ են գցել, երբ ասում են` քանի որ ամենածանր մեղադրանքը սահմանադրական կարգի տապալումն է, ուրեմն դրա վրա չի կարող տարածվել անձեռնմխելիությունը: Շատ ավելի ծանր մեղադրանքներ կան Քրեական օրենսգրքի մեջ»,- նշեց նա:
Ալումյանը հայտնեց, որ իրենց բողոքը, պայմանավորված նոր երևան եկած հանգամանքներով, դատարանի որոշմամբ թողնվել է առանց քննության, դատարանը գտնում է, որ դրանք ոչ թե որպես նոր երևան եկած հանգամանք պետք է քննարկեն, այս նույն դատավարության շրջանակներում է այդ հանգամանքները որոշել քննության առնել, այսինքն՝ նախորդ երկու բողոքների շրջանակներում, ինչին, ըստ փաստաբանի, դատախազությունը կտրուկ անհամաձայնություն էր հայտնում:
Փաստաբանն ասաց, որ դատական այս նիստի ընթացքում դատախազին կլսեն, ապա միջնորդություններ կներկայացնի պաշտպանական կողմը:
20:12 09.06.2025
«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էրԿրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...