20:45 03.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց, բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ խնդիրները շատ են, բայց գլխավոր հարցը, որ ծագում է, հետևյալն է. ինչպե՞ս պետք է մոտենալ այդ խնդիրներին, որպեսզի դրանց հեղեղի մեջ չկորչել: Կարծում եմ, որ հիմնական մեթոդը պետք է լինի այդ խնդիրների դասակարգումն ըստ առաջնահերթության և փորձել քայլ առ քայլ լուծել դրանք: Ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այլև որևէ այլ ոլորտում եթե մենք փորձենք միանգամից բոլոր հարցերը լուծել՝ ավելի մեծ հավանականությամբ կխճճվենք և արդյունքներ չենք ունենա, ուստի ավելի ճիշտ է ըստ առաջնահերթությունների դասակարգել խնդիրները և ունենալ դրանց լուծման ճանապարհային քարտեզ: Հույս ունեմ, որ այսօրվա մեր հանդիպումը կծառայի այդ նպատակին»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես, նախարարությունը վերջին ամիսների ընթացքում վերանայել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատակարգը, մշակման փուլում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքը, մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդել: Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ այսուհետ հաշմանդամներին տեխնիկական սարքավորումները տրամադրվելու են և ծառայությունները մատուցվելու են հավաստագրի միջոցով:
«Քաղաքացին ինքը կարող է ընտրել այն տեխնիկական միջոցն ու ծառայությունը, որն իրեն անհրաժեշտ է: Այսինքն, դրանք այլևս պետական գնումների միջոցով չեն լինի: Այսպիսով մի կողմից կստեղծվի ազատ մրցակցություն այդ ծառայությունները տրամադրողների միջև, մյուս կողմից՝ մարդիկ կունենան ընտրության հնարավորություն՝ իրենց անհրաժեշտ ծառայություններն ընտրելիս»,- ասել է փոխնախարարը:
Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարությունը պարբերաբար թեմատիկ քննարկումներ է անցկացնում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ և հավելել, որ հաշմանդամների խնդիրները հիմնականում վերաբերվում են ծառայությունների բացակայությանը, անմատչելի միջավայրին, ֆիզիկական, տեղեկատվական ոչ մատչելի պայմաններին, համապատասխան տրանսպորտային միջոցների բացակայությանը: Փոխնախարարը նշել է, որ կառավարության քայլերն ուղղված են լինելու հաշմանդամների կյանքի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը բոլոր ոլորտներում, որտեղ մարդն ունի աջակցության կարիք:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում բարձրացվել են հաշմանդամներին հուզող տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, իսկ վարչապետի պաշտոնակատարի կողմից՝ կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել նորակառույց շենքերում, միջմարզային և քաղաքային տրանսպորտում հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներն ու հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև աուտիզմով հիվանդ երեխաների խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ երեխաների համար մասնագիտացված ժամանակակից կենտրոնի ստեղծման ուղղությամբ և հորդորել ՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայացնել առաջարկություններ:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...