12:11 05.12.2018
Այսօր կազմակերպված «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ»-ի ժամանակ մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկման թեմա են դարձրել ապօրինի հարստացման և ակտիվների վերադարձի հարցը:
«Տարիներ առաջ հիպոթեք էի գրվել եղբորս ընտանիքի համար, քանի որ իմ աշխատավարձը բարձր էր: Ես մոռացել էի դրա մասին, ու որևէ մեկը չէր եկել ու ասել, որ քո անունով երեք սենյականոց բնակարան կա»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ հայտարարագրումը պետք է լիարժեք կատարվի:
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը նկատել է, որ Հայաստանում հայտարարագրման արդյունքում է, որ անհամապատասխանությունը, անօրինականությունը պարզվում է, ինչը խոսում է այն մասին, որ այլ մեխանիզմներ են պետք:
«Հասարակական գիտակցության մեջ կոռուպցիան պետք է վերանա: Շատ կարևոր է հասարակության իրավագիտակցության բարձրացումը, կարևոր է հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ներդրումը»,- նկատել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանը:
Իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանն ասել է, որ իրենց ծրագրում նախատեսվում է հատուկ օրենք ընդունել, և վեց ամսում, ովքեր կհամագործակցեն պետության հետ, հնարավորություն կունենան մի մասը տալով օրինական դաշտ գալ:
«Պետք է այնպիսի մեխանիզմ մշակվի, որ հայտարարագրերն ուսումնասիրվեն և չտրվի այն պատճառաբանությունը, որ մոռացել ենք՝ չենք գրել», – հավելել է Հայկ Գիրգորյանը:
«Ընդհանրապես Հայաստանում բոլոր խնդիրների մեկնակետը պետք է լինի անցումային արդարադատությունը: Պետք է արվի եռակի գաղտնազերծում՝ քաղաքական, գործակալական և տնտեսական: Թալանված գումարների վերադարձը կապված է դրա հետ»,- սա արդեն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի մոտեցումն է:
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...