14:17 05.12.2018
Կոռուպցիայի և դրա դեմ պայքարին նվիրված քննարկման ժամանակ մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են՝ ինչպես է պետք հաղթահարել դատական կոռուպցիան։
«ԲԴԽ-ում դատավորները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, սա կբարձրացնի դատական իշխանության նկատմամբ վստահությունը: Այսօր դատական գործերը հատուկ ծրագրով են բաշխվում դատավորների կողմից, բայց գիտենք, որ այդ մեխանիզմը ևս շրջանցելու հնարավորություն կա, դրան պետք է անդրադարձ լինի»,- ասել է ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսպիսի կարծիք է հայտնել.
«Այլևս չկա Սերժ Սարգսյանը, և դատավորները Սերժ Սարգսյան տեր չունեն: Այստեղ կա երկրորդ մասը՝ դատավորների անկաշառության հարցը, որը պետք է լուծվի նոր սիստեմով: Դատավորներին գնահատման մեխանիզմ պետք է ստեղծվի, ինչպես են գնահատում ուսուցչի, թե քանիսն են նրա աշակերտների ընդունվել ԲՈՒՀ, այնպես էլ դատավորները պետք է գնահատվեն»:
«Մեր ծրագրերը նախատեսում են դատական համակարգն ազատել օրենսդիր և գործադիր մարմինների իշխանությունից, բայց շատ կարևոր է, որ դատական համակարգն էլ իշխանություն չդառնա»,- ասել է «Իմ քայլի» ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանն այսպիսի տեսակետ է հայտնել.
«Շատ կարևոր է հասկանալ, որ դատարանները կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր նշանակություն ունեն: Պետք է ապահովել մեխանիզմներ՝ օրենսդրական և հասարակության վերահսկողությամբ, որ դատարանները լինեն անկախ, ոչ թե հնարավորինս անկախ, այլ անկախ: Արդարադատությունը լինի անխուսափելի, որպեսզի չլինի՝ անես մի բան ու մտածես, որ քո հետևից չեն գալու»:
«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանի կարծիքով՝ ժամանակն է, որ կոնկրետ օրենսդրական փոփոխություններ արվեն:
«Առաջարկում ենք, որ դատավորներին նշանակի ԱԺ-ն: ԱԺ-ն կոլեգիալ մարմին է, չի ընկալվի դատավորի կողմից ղեկավար: Նշանակումը պետք է լինի մի քանի օրվա պրոցես, դատավորը պետք է որոշակի քննություն տա: Նա հայտնի կդառնա հանրությանը, և կձևավորվի նրա հանրային կերպարը: Նա կպատասխանի քաղհասարակության, լրագրողների հարցերին՝ ԱԺ գալով: Ատեստավորման գործընթացը պետք է ավելի խիստ լինի, նա չմտածի, որ նշանակվել է ցմահ: Ինչ մնում է գործերի բաշխմանը, ապա պետք է այդ համակարգը ևս հստակեցնել»,- ասել է Գրիգորյանը:
«Ցավոք, մեր երկրում դատական համակարգն ամենակոռումպացված ինստիտուտն է եղել: Եթե մենք անցյալի էջը համոզիչ կերպով չենք փակում, ապագայի խնդիրները չենք կարող լուծել: Դատավորների խնդիրն անցումային դատավարությունում պետք է իր լուծումն ունենա: Դատավորները, դատական համակարգը պետք է մեկ տեղից նշանակված չլինեն, անգամ եթե ԱԺ-ից նշանակված լինեն և հաշվետու լինեն ԱԺ-ին, էլի կարող են խնդիրներ առաջանալ»,- եզրափակել է «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...