Դատավորների քանի՞ տոկոսն է «անպիտան». հարց քաղաքական ուժերի ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Դատավորների քանի՞ տոկոսն է «անպիտան». հարց քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

15:40 05.12.2018

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր կազմակերպված «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ»-ի ժամանակ հարցրել է մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, թե ինչ են կարծում՝ այսօր դատավորների քանի՞ տոկոսն է «անպիտան»:

«Իմ անձնական ընկալմամբ՝ 30 տոկոսը»,- նման կարծիք է հայտնել ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ասել է, որ Հայաստանում երկու մարդ կարող է թվեր ներկայացնել՝ Հրանտ Բագրատյանը և Ստեփան Գրիգորյանը, իսկ «Իմ քայլ»-ը կուսակցության ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հավելել է, որ տվյալներ ներկայացնող անձանց շարքին մեկին էլ կավելացներ, բայց կդժվարանա տվյալ ներկայացնել, թե դատավորների քանի տոկոսն է «անպիտան»:

«Դատական համակարգը հասարակության մեջ առանց կոռուպցիայի աչքի չի ընկնում»,- իր կարծիքն է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանը՝ դարձյալ դժվարանալով կոնկրետ թիվ նշել:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանն իր հերթին ասել է, որ հարցին պատասխանում է որպես փորձառու փաստաբան և այն կարծիքին է, որ «անպիտան» է դատավորների 30-50 տոկոսը:

«Դժվարանում եմ ասել, բայց ասում եմ՝ մեծ տոկոսն անպիտան է»,- եզրափակել է խոսքը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» թեմայով լսումներ են կազմակերպվել: Լսումներին մասնակցել են ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները: Նախապես հրավերը մերժել է միայն ՕԵԿ-ը՝ առանց պատճառ նշելու: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նախապես չեն մերժել, բայց չեն ներկայացել: Չի մասնակցել նաև «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը: Պատճառաբանությունը եղել է այն, որ մարզերում քարոզարշավ են իրականացնում: «Մենք» դաշինքն էլ, չնայած հաստատել է մասնակցությունը, բայց չի մասնակցել ու մինչև լսումների ավարտը որևէ բացատրություն չի ներկայացրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

BACK_TO_TOP