09:22 06.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզչական վերջին շաբաթում էլ ավելի է սրվել պայքարը ոչ միայն «Իմ քայլ»-ի ու ՀՀԿ-ի միջև, այլև «Իմ քայլ»-ի ռեյտինգային թեկնածուների, որոնք փորձում են մարզերում «տոկոսներ խփել», որ մնան մարզպետ կամ բարձր պաշտոններ ստանան։ Պայքարն առավել անողոք է Շիրակի մարզում՝ Ֆելիքս Ցոլակյանի և մարզպետ Կարեն Սարուխանյանի միջև: Գեղարքունիքի մարզում ևս միսկրծոցի է։ Պայքարը գլխավորում է նախկինում առաքիչ, բնապահպանության նախկին փոխնախարար, այժմ մարզպետ Գնել Սանոսյանը, որն անում է ամեն ինչ՝ մարզպետի պաշտոնը պահելու համար, սակայն առաջադրված նրա 2 տեղակալները, որոնցից մեկը եղել է Սևանի «Բոհեմ» ռեստորանում մատուցող, նույնպես լուրջ ակնկալիքներ ունեն։ Նրանցից մեկն Արարատ Միրզոյանի մարդն է և պայքարի մեջ է մտել ապագայում մարզպետ դառնալու «տեսլականով»։
Ի դեպ, Միրզոյանի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը ևս այս տարածքում է առաջադրված։ «Միրզոյանը թիմ է ձևավորում՝ գրեթե բոլոր ընտրատարածքներում մարդիկ ունի»,- ասաց մեր աղբյուրը։
Լուրջ պայքար է ծավալել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, այսօր Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանը, որը փոքր և միջին բիզնեսին վարկ տվողներից է, և, իհարկե՝ Թագուհի Թովմասյանը, որին աջակցում է իր խմբագրած թերթը՝ «Ժողովուրդը»։
Սակայն «ամենահետաքրքիր» ռեյտինգայինը Գեղարքունիքում Դավիթ Սանասարյանի տեղակալ, Փաշինյանի խորհրդականի երկվորյակ եղբայր Հայկ Սարգսյանն է․ «Նա կտանի մարզի ձայների առյուծի բաժինը՝ լիարժեքորեն օգտագործում է վարչական լծակները, համայնքապետերն էլ հիմնականում իր օգտին են աշխատում»։
Իսկ ի՞նչ վիճակում է ՀՀԿ-ն մարզում։ «Շատ թույլ, ուժեղ են «Սասնա ծռերը», և, ըստ ամենայնի, իշխանությունները նրանցից են ուզում «մաքրել» Գեղարքունիքը՝ մասնակիցների նման բատալիոն նետելով մարզ»։
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...