Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+17.09 oC

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

12:30 06.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ այդ հարցում կարևորելով երկու երկրների դեսպանների մասնակցությունը:

Շնորհավորելով Հայկ Մարությանին` քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև ռուսաստանյան այլ քաղաքների միջև համագործակցության մեծ ասպարեզ կա՝ մշակույթից ու սպորտից մինչև տրանսպորտ, աղբահանություն և ուրբանիստական բազմազան խնդիրների լուծում: Հայկ Մարությանն այս առումով նկատել է, որ երկու երկրների բնակիչները կենսակերպի ու մտածողության շատ նմանություններ ունեն, ինչն էլ ավելի է նպաստում չափերով համադրելի քաղաքների միջև գործնական հարցերում երկխոսության ծավալմանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Երևանում և Մոսկվայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մախաչևը մեծագույն մարտիկ չէ. Քուինթոն Ջեքսոն

00:03 15.06.2024

Մախաչևը մեծագույն մարտիկ չէ. Քուինթոն Ջեքսոն

UFC-ի նախկին չեմպիոն, հանրահայտ Քուինթոն Ջեքսոնը բացատրել է, թե ինչու մեծագույն մարտիկ չի համարում փրոմոուշենի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ խառը մենամարտերում լավագույն մարտիկը ամերիկացի Ջոն Ջոնսն է: «Ես գիտեմ, որ Ջոնսը կեղտոտ մարտիկ է, բայց նրա միակ պարտությունն արդար չէր: Ես դիտել եմ այդ […] ...

ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ կոչ են արել պայթեցնել լողափում հայտնաբերված կետի դիակը

23:52 14.06.2024

ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ կոչ են արել պայթեցնել լողափում հայտնաբերված կետի դիակը

Հարյուրավոր մարդիկ ստորագրել են խնդրագիր՝ պահանջելով  պայթեցնել կետի դիակը, որը հայտնաբերվել է ԱՄՆ Օրեգոն նահանգի ափերի մոտ։ Այս մասին գրում է Daily Star-ը։ Տեղի իշխանությունները կոչ են արել մարդկանց չգնալ լողափ, որտեղ գտնվում է տասը մետրանոց  կետը: Իշխանությունները նաև զգուշացրել են, որ կետը սարսափելի տեսք ունի և գարշահոտություն է տարածում: ...

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա 5 տուժած

23:44 14.06.2024

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա 5 տուժած

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի՝ Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes», «Opel» «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով,  տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Մասիսի […] ...

Ես դեռ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Արթուր Դալալոյան

23:37 14.06.2024

Ես դեռ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Արթուր Դալալոյան

Սպորտային ​​մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը պատասխանել է մարզական կարիերան ավարտելու հավանականության վերաբերյալ հարցին: «Ես դեռ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին: Այս մասին վերջերս ինձ շատ են հարցնում, միգուցե այն պատճառով, որ Նիկիտա Նագորնին մտածում է այդ մասին: Հիանալի հասկանում եմ, որ մարմնամարզիկի կարիերան այնքան երկար չի տևում, որքան, օրինակ, ֆուտբոլիստների կամ հոկեյիստների պարագայում է։ […] ...

Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. քաղաքապետ

23:20 14.06.2024

Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. քաղաքապետ

Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այսօր շրջայց են կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները»,-նշել է քաղաքապետը։ ...

Արքայազն Ուիլյամի 6-ամյա որդու խորհուրդն Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին

23:08 14.06.2024

Արքայազն Ուիլյամի 6-ամյա որդու խորհուրդն Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին

Բրիտանական գահի թագաժառանգ արքայազն Ուիլյամն այցելել է Անգլիայի հավաքականի ճամբար և ֆուտբոլիստներին է փոխանցել 6-ամյա որդու տված խորհուրդը: «Լավագույն խորհուրդը, որը տվել է իմ որդին, այն է, որ երկու անգամ ավելի սնվեք, քան սովորաբար սնվում եք: Հասկանում եմ, թե ինչպես եք դրանից հետո վազելու»,-Ուելսի արքայազնի խոսքերը մեջբերում է People-ը: Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է C […] ...

BACK_TO_TOP