Ստուգումներ են լինելու թե՛ Ատոմակայանում, թե՛ մնացած պետական ընկերություններում. Բաղրամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Ստուգումներ են լինելու թե՛ Ատոմակայանում, թե՛ մնացած պետական ընկերություններում. Բաղրամյան

14:34 06.12.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ-ում ԱԱԾ բացահայտած կոռուպցիոն բնույթի հանցագործություններին: Նա նշեց, որ դեռևս ձերբակալվածներ չկան, իսկ ստուգումները լինելու են շարունակական, և ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում որոշ խնդիրներ հայտնաբերվեցին, լինելու են ստուգումներ նաև Ատոմակայանում և մնացած պետական ընկերություններում: Բաղրամյանն ասաց, որ Ատոմակայանում այս պահին դեռևս ուսումնասիրություններ են:

Լրագրողները հետաքրքրվեցին` տարիներ առաջ էլի խախտումներ էին հայտնաբերվել, չարաշահումներ են եղել, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ վերահսկողություն չկա:

«Կառավարման և հետևելու խնդիրներ են եղել, և այդ խնդիրները պետք է լուծենք, որ չկրկնվեն: Չարաշահումը, որի մասին հրապարակվել է, վերաբերել է ընթացիկ նորոգման հետ կապված աշխատանքներին, ոչ թե երկարաձգման: Բացի այն, որ կայանի ժամկետը երկարաձգվում է, ամեն տարի խոշոր ընթացիկ նորոգումներ են իրականացվում այն ժամանակ, երբ Ատոմակայանը կանգնում է լիցքավորման»,- ասաց նա:

Բաղրամյանը հայտնեց, որ սկզբից նախատեսված էր միայն էներգաբլոկի կյանքի ծառայության ժամկետի երկարաձգում, իսկ ընթացիկ վերանորոգում միշտ իրականացվում է. յուրաքանչյուր տարի, երբ Ատոմակայանը կանգնում է լիցքավորման, 45 օր, մի քանի ամիս հետո նաև 12 օր ընթացիկ նորոգման աշխատանքներ են, և պարբերաբար, 4 տարին մեկ այդ 45-ը դառնում է 65 օր, դա իր սովորական աշխատանքային ռեժիմն է, իսկ դրանից դուրս իրականացվում է կյանքի ծառայության ժամկետի երկարաձգում:

Հարցին` ինչո՞ւ այս անգամ երկար տևեց Ատոմակայանի աշխատանքի դադարը, նա պատասխանեց, որ երկարաձգմանը զուգահեռ որոշում է ընդունվել բլոկի արդիականացման, փոխարինվել էր տուրբին-գեներատորը, այսինքն` նաև էներգաբլոկի արդիականացման աշխատանքներ էին ընթանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP