15:06 06.12.2018
«Հին օրենսգրքով նոր խորհրդարանն ընտրելը որոշակի բարդություններ է ծնում, և մենք գիտենք այդ ռեյտինգային ընտրության ողջ անհեթեթությունը, բայց որոշեցինք, այնուամենայնիվ, մասնակցել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը:
Ըստ բանախոսի՝ ընտրապայքարին մասնակցող ուծերի մեջ է նաև «Մարտի մեկի կոալիցիան»: Չուգասզյանն ասել է, որ ինքը նկատի ունի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին:
«Էս ուժերը որոշակիորեն պետք է ժամանակ վերցնեին և խուսափեին այս ընտրությունների ներկա լինելուց: Ըստ մեզ՝ պիտի լիներ ամբողջ ռեժիմի իրավաքաղաքական գնահատական, կարծում եմ՝ դրա ժամանակը դեռ կգա: Իհարկե, ճշմարտություն կա, որ մենք հիմնական պատասխանատու համարում ենք ՀՀԿ-ին, բայց կոալիցիոն ուժերը լուրջ պատասխանատվություն են կրում այն ընթացքի համար, որ երկիրն ունեցել է վերջին տարիների ընթացքում:
Դա չի նշանակում, որ պետք է հաշվեհարդար լինի նրանց նկատմամբ, այլ նշանակում է, որ ընդամենը անցումային արդարադատության շրջանն անցնելուց հետո կհաստատվի` ով ով է, ով ինչ մեղքեր ունի: Եվ ՀՀԿ-ի պարագլուխները, որոնք երկրի հիմնական պատասխանատուներ են, իրենց պատասխանատվությունը կկրեն: Մնացած ուժերը, որոնց հարստությունը կուտակվել է ապօրինի միջոցներով, անհայտ ծագման ահռելի հարստություն գոյություն ունի: Անհրաժեշտ է մեխանիզմներ ստեղծել, որպեսզի համաներման որոշակի մեխանիզմներով հնարավորություն ստեղծվի, որպեսզի հարստությունը վերադարձվի ժողովրդին, և պետությունն էդ գումարների հիման վրա կարողանա լուծել էն հրատապ խնդիրները՝ սոցիալական և տնտեսական, որոնք կուտակվել են երկրի առաջ»,- ասել է Չուգասզյանը:
Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ դա նաև որոշակի վստահություն կստեղծի օրենքի և իշխանության նկատմամբ: Իսկ ապագա ներդրողները վստահ կլինեն, որ չարաշահումներ չեն լինելու, օրենքն աշխատելու է, խտրականություն չի լինելու:
«Սուր պայքար է գնում հին և նոր ուժերի միջև»,- հավելել է նա:
17:34 08.06.2025
AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համարԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...
17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...
16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում էՀայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...
16:35 08.06.2025
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ ՄատենադարանՏավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...