00:33 07.12.2018
«Չեչնիան ու Վրաստանը միմյանց կապող ճանապարհը, փաստացի, պատրաստ է և կօգներ ավելացնել բեռնափոխադրումները ինչպես Ռուսաստանի և Վրաստանի, այնպես էլ Իրանի և Հայաստանի միջև: Ինչպե՞ս և ի՞նչ գումարներով են այս ճանապարհը սկսել կառուցել 1997 թվականին: Ի՞նչ օգուտ կարող է տալ Ռուսաստանին»,- այս մասին հաղորդել է Չեչնիայի պետական «Գռոզնի» հեռուստաընկերությունը, փոխանցում է վրացական «Ալիք Մեդիա»-ն:
«Ինչպե՞ս և ի՞նչ գումարներով են այս ճանապարհը սկսել կառուցել 1997 թվականին: Ի՞նչ օգուտ կարող է տալ Ռուսաստանին: Ավտոճանապարհային կապ Ռուսաստանի և Վրաստանի միջև. պատմություն, իրականություն և հեռանկարներ: Մասշտաբային ծրագիր, որի գործարկումը մեծ օգուտ կբերի մի քանի երկրներին»,- ասվում է հաղորդման անոնսում:
Հաղորդման հեղինակները նշել են, որ ճանապարհը գրեթե հասցվել է մինչև Վրաստանի սահման, իսկ կառուցման աշխատանքները դադարեցվել են վրացական կողմից՝ պատճառաբանելով, որ «այդ թվականներին Չեչնիայի տարածքում ապաստան գտած բազմաթիվ զինված խմբեր են հայտնաբերվել»:
Վրաստանի իշխանությունները հերքել են ճանապարհի կառուցման մասին տարածված լուրը: Ocmedia լրատվականի տեղեկություններով՝ Ռուսաստանի գործերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ոչինչ չի լսել նոր անցակետի մասին:
«Ոչ մի տեղ, որևէ ֆորմատում թեման չի քննարկվել»,- ընդգծել է դիվանագետը:
Թեմայի շուրջ, սակայն, Ռուսաստանում խոսակցություններ կան դեռևս տարվա սկզբից: 2018 թվականի հունվարին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ աջակցում է նշված նախագծին:
«Համոզված եմ, որ ժամանակ կգա, երբ ճանապարհը կմաքրեն: Այն ճանապարհը, որը Չեչնիան կապում է Վրաստանի հետ: Դա կվերածենք ժամանակակից ճանապարհի, որը բարեկամության խորհրդանիշ կլինի Վրաստանի և Ռուսաստանի միջև: Հետագայում նաև Արգունի կիրճով երկաթուղի կկառուցենք, որը Գռոզնիի միջոցով միմյանց կկապի Մոսկվան, Թբիլիսին և Թուրքիան»,- հայտարարել է Կադիրովը:
Նշենք, որ Չեչնիայի տարանցմամբ Լարսին այլընտրանք ավտոճանապարհի կառուցման մասին խոսակցություններն, անգամ ճանապարհաշինական աշխատանքների սկսվելու մասին հաղորդումները հնչել են տարիներ առաջ: Սակայն աշխատանքի տեմպն ընկնում էր՝ պայմանավորված Վրաստանի թուրք և ադրբեջանցի գործընկերների բացասական վերաբերմունքով:
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...