Նման միջակ ուժերով չենք կարող ապագայում բարձր մակարդակի խորհրդարան ունենալ. քաղտեխնոլոգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Նման միջակ ուժերով չենք կարող ապագայում բարձր մակարդակի խորհրդարան ունենալ. քաղտեխնոլոգ

09:43 07.12.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ` արդեն ավարտին մոտեցող քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի թույլ տված հիմնական կոպիտ թերություններն էին միջակությունը և վարկանիշային ընտրապայքարի բացակայությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ քարոզարշավին մնացել է մեկ օր, և այս մեկ օրում դժվար թե քարոզարշավին մասնակցող ուժերին հաջողվի էական ինչ-որ փոփոխություններ իրականացնել ապագա դասավորությունում, եթե ինչ-որ կտրուկ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն:

«Կարող ենք ասել` այս քարոզարշավի ընդհանուր գնահատականն էր «միջակ քարոզարշավ»: Հայաստանում կառավարման քրեաօլիգարխիկ համակարգը վերացել է, նախկինում եթե նման քարոզարշավ էր իրականացվում, հասկանալի էր ինչ-որ չափով, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգը ֆինանսական ռեսուրսներ էր դնում վերջին օրը, պարզ ասած` ընտրակաշառքներ էր բաժանում, և, բնականաբար, այն գնալով ավելի ծանրակշիռ դերակատարություն էր ունենում ապագա խորհրդարաններում ուժերի դասավորվածության վրա: Բայց քաղաքական այս մրցապայքարին մասնակցող ուժերը պետք է որ հասկանային` հիմա լինելու է ոչ թե ֆինանսական ռեսուրսի, այլ մտքի, քաղաքական բովանդակության ընտրապայքար, և յուրաքանչյուրը պետք է լրջորեն ամեն ինչ հաշվարկեր, թե որն է իր ընտրազանգվածային խումբը, ինչպես կարողանալ մոբիլիզացնել այդ խմբին, ինչպիսի տեխնոլոգիաներ կիրառել, քաղաքական ինչպիսի բովանդակություն իրականացնել, ինչպես քննադատել մյուսներին և այլն, սակայն մենք տեսնում ենք, որ այդ ամենը տեղի չի ունեցել»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ քաղտեխնոլոգի, չգիտես ինչու քաղաքական ուժերը գրեթե բոլորն անցկացրին զուտ համամասնական սկզբունքով, մինչդեռ այս քարոզարշավը նաև վարկանիշային է, դա նշանակում է, որ 1300 թեկնածուներ պետք է մասնակցեին ընտրություններին, սակայն նրանցից լավագույն դեպքում մի քանիսն էին, որ իրոք այս կամ այն չափով ընտրական քարոզարշավ էին իրականացնում, իսկ մնացածն ուղղակի գոյություն չունեին: Բադալյանի խոսքով` այս օրենսգիրքը ցույց տվեց քաղաքական դաշտի դատարկությունը կամ միջակությունը, հայելու դեր կատարեց:

«Նման միջակ ուժերով չենք կարող ապագայում բարձր մակարդակի խորհրդարան ունենալ, սա միանշանակ է, որովհետև այն քաղաքական միջակությունը, որ այս քարոզարշավի ժամանակ երևում էր, դա, ի վերջո, քաղաքական ուժերի կողմից իրականացվող միջակություն է, և եթե քաղաքական ուժը միջակություն է, չի կարող ապագա խորհրդարանում շատ ավելի բարձր մակարդակի քաղաքական գործունեություն իրականացնել, ուստի միջակ խորհրդարան է լինելու»,- նշեց Բադալյանը:

Խոսելով քաղաքական ուժերի` խորհրդարանում հայտնվելու շանսերի և հավակնությունների մասին` քաղտեխնոլոգն ասաց, որ շատ ուժեր, որոնք սկզբնական շրջանում բավական մեծ ակնկալիքներ ունեին, բավական մեծ հայտ էին ներկայացրել, այս վերջին օրերին շատ դեպքերում տապալվեցին, իրենց քարոզարշավն ուղղակի տապալվեց, և եթե սկզբնական շրջանում այլ ուժերի` խորհրդարանում հայտնվելու շանսերի մասին էին ասում, հիմա խիստ դժվար է կանխատեսում անել: Բադալյանն ասաց, որ քաղտեխնոլոգիական կոպիտ դիտարկումներով «Իմ քայլը» դաշինքը միանշանակ անցնելու է` շնորհիվ վարչապետի բարձրագույն հեղինակության, ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կանցնի, բայց էապես քիչ ձայներով, ինչի մեղավորն ինքն է, իսկ թե ով կլինի երրորդ ուժը, քանի որ Ընտրական օրենսգրքով ԱԺ-ում չի կարող երեքից պակաս ուժ լինել, և կամ կլինի՞ երրորդ, թե նաև չորրորդ ուժ, այս պահի դրությամբ դժվարացավ ասել:

Այս քարոզարշավի որևէ հետաքրքիր առանձնահատկություն քաղտեխնոլոգը չնշեց, ընդգծեց` առանձին վերցրած ինչ-որ բան չի կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, որովհետև ընտրություններն, ի վերջո, միայն շոու չեն:

«Իհարկե, շատ տարրեր ունեն, հասկանալի է, ընտրական գործընթացը շոուի մեծ տարրեր է պարունակում, բայց շոու չէ, կրկես չէ, քաղաքական շատ բարդ գործընթաց է, և հատկապես բանավեճը ցույց տվեց, որ քաղաքական ուժերն ուղղակի պատրաստ չեն, նրանք ուղղակի բացահայտ տապալեցին այդ բանավեճը: Անկախ նրանից` ինչ շոուներ կանեն, այդ շոուն հիշվելու է հինգ րոպե, հինգ րոպե հետո ոչ ոք ոչինչ չի հիշելու»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքական ուժերի` միմյանց ուղղված քննադատություններից հաճախ պարզ է դառնում, որ նրանք չգիտեն, թե ինչ է քննադատությունը:

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև տեսակետին, թե անընդհատ հնչեցվող տեսակետը, որ «Իմ քայլը» դաշինքն առանց այդ էլ հաղթել է, պետք է երկրորդ ուժ ընտրել, կարող է ազդել «Իմ քայլը» դաշինքի արդյունքների վրա:

««Իմ քայլը» դաշինքն արդեն անցած է և, շնորհիվ վարչապետի, բավական բարձր ձայն կունենա, ուղղակի հոգեբանական մի պահ կա այստեղ, այն, որ «Իմ քայլ»-ի կողմնակիցների մի մասը, երբ չորս կողմից ասում են` մեկ է, անցնելու է, ստանալու է այսքան տոկոս, մտածում են` էլ իմաստ չունի իրենց` ընտրությանը գնալը, քվեարկելը, և դա կարող է որոշակի տոկոսից զրկել այդ ուժին. դա մինուսի վրա աշխատում է, եթե դու գիտես, որ քո ուժը մեկ է` հաղթելու է: Բայց այստեղ էլ ճանապարհ կա, դու քո ընտրազանգվածին պետք է կարողանաս բերել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP