11:20 07.12.2018
Այսօր Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ժամանակ քննարկվել է աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019-ին կատարվելիք աշխատանքների հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
«2018-ին Շիրակի և Լոռու մարզերին պետական բյուջեից տրամադրվել է 774 մլն 425 հազար դրամ, որից Շիրակի մարզին՝ 354 մլն 915 հազար, Լոռու մարզին՝ 419 մլն 510 հազար դրամ: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերի 54 ծրագրերի իրականացման համար»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ Պապիկյանը նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 222 մլն 654 հազար դրամ, և աշխատանքները ընթացքի մեջ են ու կավարտվեն 2019-ին: Այս տարվա ընթացքում զարգացման մի շարք ծրագրեր են իրականացվել մի շարք հիմնադրամների, այդ թվում` USAID-ի, Զարգացման բանկի և այլ կառույցների կողմից:
Պապիկյանն իր խոսքում նշեց, որ Ամասիա համայնքում նախատեսվում է հիմնել բրդյա իրերի և կտորների արտադրություն, և Ամասիայի համայնքապետարանին արդեն տրամադրվել է 549 հազար 819 եվրո:
«Այս ծրագրի իրականացման արդյունքում կունենանք արտադրամաս, որտեղ տարվա ընթացքում հնարավոր կլինի մշակել 4 տոննա ոչխարի բուրդ և 1.5 տոննա գառան բուրդ: Կստանան մոտ 500 կգ բարձրակարգ կտոր: Նշեմ, որ այդ կտորը, այդ թելերը ներկայումս ներմուծվում են Թուրքիայից»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Իսկ տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանման համար Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնին տրամադրել են 1 մլն 604 հազար 808 եվրո, որը հիմնականում բաժին է ընկել Լոռու մարզին և նախատեսված է ճամփեզրի կայանների կառուցման համար:
Անդրադառնալով Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման աշխատանքներին՝ Պապիկյանը շեշտեց, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2019-ի փետրվարի 19-ին:
Նախարարը նաև խոսել է տարբեր բնակավայրերում դպրոցների ու մանկապարտեզների վերակառուցման աշխատանքների մասին ու շեշտել է, որ դրանք արդեն ավարտին են հասցված, և բացումները շուտով կլինեն:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...