11:35 07.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունվել է երիտասարդ՝ ծնված 1992 թվականին: Նույն օրը՝ ժամը 00:10-ին, ևս մեկ ահազանգ էլ ստացվել էր «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ» ԲԿ-ից այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1995 թվականին ծնված երիտասարդ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը «Միքայելյանի անվան» ԲԿ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1985 թվականին ծնված երիտասարդ՝ «քթի, գլխի երկու ծնկների վնասվածքներով», «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ է տեղափոխվել 1980 թվականին ծնված երիտասարդ՝ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ, վերին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ, իսկ ժամը 02:40-ին կրկին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 1972 թվականին ծնված տղամարդ՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ:
Իրականացված մեծածավալ քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են նույն օրը նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Պարզվել էր նաև, որ վնասվածքներ ստացած երիտասարդները եղբայրներ են: Վերջիններս և հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից ևս մեկը ճանաչվել են տուժող:
Նախաքննության ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել՝ վիճաբանության շարժառիթի, միջադեպին ներկա գտնված անձանց, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...