Դեկտեմբերի 7-ը մեզ հիշեցնում է անցյալի հանդեպ պատասխանատվության ու ներկան փոխելու պարտավորության մասին. Մխիթար Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Դեկտեմբերի 7-ը մեզ հիշեցնում է անցյալի հանդեպ պատասխանատվության ու ներկան փոխելու պարտավորության մասին. Մխիթար Հայրապետյան

11:42 07.12.2018

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Եթե փորձեմ բառերով գրել մարդկային ցավի, ողբերգության, կորսված երազանքի մասին, գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Իմ սերունդը 1988-ի երկրաշարժը տեսել է միայն նկարներում ու վավերագրական ֆիլմերում, լսել է վերապրածների հուշերը, ու այդ պատկերների, բառերի ու հիշողությունների միջից սեփական հոգում է զգացել ավերիչ ցնցումը: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայի համար երկրաշարժը դարձավ անձնական տառապանք, կար անդարձ կորստի տագնապը, ու մինչ օրս ընտանիքներ, հարազատներ, ընկերներ կորցրածներին թվում է՝ ուր որ է, վերագտնելու են երջանկությունը, ժպիտը,  հարազատ աչքերը: Սակայն երբեք, երբեք ժամանակն ունակ չէ լցնել դատարկությունը, ժամանակը պարզապես ստիպում է ապրել նոր իրականության մեջ:

Սպիտակի երկրաշարժից հաշված ժամեր անց սփյուռքը բռունցք դարձավ, և ցուցաբերված ահռելի նյութական օգնությանը զուգահեռ Հայաստանի կողքին եղավ սեփական սրտի ամեն զարկով: Նոր գարնան, կուռ կամքի ու սեր-Հայաստանի մասին երգեց Ազնավուրն ու դարձավ կարեկից սփյուռքի խորհրդանիշը: «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ միջազգային հանրության հետ միասին կարողացան հույսի սերմեր ցանել, մաքրել արցունքերն ու ասել՝ դուք ձեր ցավի հետ մենակ չեք: Աշխարհի ամենահեռավոր ծայրերից էին սփյուռքահայերը ժամանում Հայաստան ու իրենց հետ բերում ինչ հնարավոր էր՝ սննդամթերք, հագուստ, դեղորայք: Սփյուռքը պարզապես մոռացավ երկաթե վարագույրների ու արհեստական բաժանումների մասին, և միավորվեց ցավի, հույսի, երազի շուրջ: Այդ ամենն անուրանալի է, և ՀՀ կառավարության անունից մեր խոնարհումն ու երախտիքի խոսքն եմ փոխանցում աշխարհասփյուռ հայությանը:

Այսօր ցավով պիտի արձանագրենք, որ երեք տանսամյակ անց դեռևս կիրառելի են «աղետի գոտի» ու «տնակ» արտահայտությունները, որ երկրաշարժի մասին մեզ դեռևս պատմում են Գյումրու արվարձանները, ավերված շինությունները, այդպես էլ սեփական տանիք չստացած բնակիչները: Այնինչ վաղուց արդեն երկրաշարժը պիտի լիներ միայն ցավի ու մարդկային կորուստների պատում, իսկ Գյումրին ու Սպիտակը պիտի ծաղկեին նոր ուժով, նոր գեղեցկությամբ, նոր կյանքով:

Դեկտեմբերի 7-ը մեզ համար պարտավորեցնող օր է: Այն մեզ հիշեցնում է անցյալի հանդեպ պատասխանատվության ու ներկան փոխելու պարտավորության մասին: Ահա այս բանաձևով փորձենք առաջ գնալ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

BACK_TO_TOP