Եկել էինք մարդկանց փրկելու, բայց դիակներ դուրս բերեցինք փլատակների տակից. 30 տարի անց փրկարարները կրկին Սպիտակում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Եկել էինք մարդկանց փրկելու, բայց դիակներ դուրս բերեցինք փլատակների տակից. 30 տարի անց փրկարարները կրկին Սպիտակում են

13:00 07.12.2018

1988-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց բրիտանացի երկու փրկարարներ BBC-ի լրագրողի հետ դարձյալ Սպիտակում են:

«Մենք գոնե հնարավորություն տվեցինք մարդկանց իրենց հարազատներին քրիստոնեաբար հուղարկավորել»,- ասում է փրկարար Ռեջի Բերրին`նայելով Սպիտակի գերեզմանատան քարերին: Այստեղ ընտանիքներ են`մահվան նույն ամսաթվով`1988 թ. դեկտեմբերի 7:

Այստեղ թաղված շատերին փլատակների տակից հայտնաբերել է հենց ինքը` Ռեջի Բերրին: Օրհասական այդ պահին Հայաստանին օգնության եկան փրկարարներ աշխարհի մի շարք երկրներից: Նրանց մեջ էին նաև 23 հրշեջներ անգլիական Լանկաշիր կոմսությունից: Այդ ջոկատի երկու անդամները` հրամանատար Փոլ Բյորնսն ու հրշեջ Ռեջի (Ռեջինալդ) Բերրին այսօր կրկին Սպիտակում են:

1988-ի երկրաշարժը 19 րոպեում ավերեց Սպիտակ քաղաքը, գետնին հավասարեցրեց Հայաստանի հյուսիսային քաղաքներում գտնվող հազարավոր շենքեր: Երկրաշարժն ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց` Սպիտակում, Կիրովականում (ներկայիս Վանաձորում), Լենինականում (ներկայիս Գյումրիում), Ստեփանավանում և այլ քաղաքներում ու գյուղերում:

Իռլանդացի Բյորնսը և անգլիացիներն արագ արձագանքեցին հայ ժողովրդին օգնության գալու կոչին. երկու օրում նրանք արդեն պատրաստ էին. սնունդը, տաք հագուստն ու քնապարկը նրանք ստացան Խորհրդային միության մյուս հակառակորդից` ամերիկացի զինվորականներից:

Խորհրդային դեսպանությունը լոնդոնյան օդանավակայանում տաղավար բացեց փրկարարներին մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացն արագացնելու համար: Դեպի Սպիտակ ճանապարհը երեք օր տևեց ամենատարբեր պատճառներով, այդ թվում նաև Հայաստան ուղևորվող մարդկանց ու տեխնիկայի հսկայական հոսքի պատճառով:

«Մենք գնում էինք մարդկանց փրկելու, բայց երբ տեղ հասանք, պարզ դարձավ, որ երկրաշարժի ուժգնության, նաև ճանապարհի ձգձգվելու պատճառով մեր փրկարարական գործողությունները վերածվեցին մարդկանց մարմինները փնտրելու գործողության»,- ասում է Բերրին:

Երկրաշարժից հետո առաջին օրերին Սպիտակում սառնամանիք էր, բրիտանացիները քաջ գիտակցում էին, որ եթե անգամ փլատակների տակ մարդիկ լինեին, ովքեր դեռ ողջ էին, ապա առանց ջերմության ու ջրի նրանց փրկվելու, ապրելու շանսերը ծայրաստիճան փոքր էին: Հույսը, սակայն, վերջում է մահանում: Լինում էին դեպքեր, երբ մարդկանց փլատակների տակից կարողանում էին փրկել անգամ երկրաշարժից 20 օր անց:

«Դու, միևնույն է, հույսեր ես ունենում ու քո փրկարարներին անվերջ ու անվերջ ստիպում ես փնտրել, հուսալ, որ ամեն դեպքում ինչ-որ մեկին կկարողանաս փրկել»,- պատմում է Բյորնսը, որը մինչ այդ աշխատել է Իտալիայում` 1980 թ. երկրաշարժից հետո:

«Մենք ճնշված էինք, վշտացած, ու թեպետ ինչ-որ հույսեր կային, բայց… ոչ ոք չի երազում փլատակների տակից մարդկանց անշնչացած մարմինները դուրս բերել, այդպես է, չէ՞»,- խոստովանում է Բերրին ու ցավով նշում, որ իրենք ստիպված էին դիակներ դուրս բերել փլատակների տակից:

Բյորնսը հիշում է` իրեն անընդհատ տարբեր մարդիկ էին մոտենում, ցույց տալիս հարազատների լուսանկարները, ասում` որտեղ կարող էին լինել նրանք:

Բրիտանացիներին հատկապես տպավորել էր այն, թե ինչքան արժանապատիվ ու ուժեղ էին իրենց պահում այն սպիտակցիներից շատերը, որոնց հարազատների անշնչացած մարմիններն էին իրենք հայտնաբերում: Փրկարարների աշխատանքներին հետևող մի աղջիկ ուշ գիշերով մոտեցել է նրանց, հարցրել` թույլ կտա՞ն տեսնել դիակները, որովհետև ինքը մորն է փնտրում. փրկարարներն ընդառաջել են, ու նա գտել է մոր դիակը: Բյորնսը պատմում է, որ անասելի մի ուժով իրեն հավաքելով` աղջիկը գրկել է բոլոր փրկարարներին, շնորհակալություն հայտնել:

Անգլիայի ծայրամասից եկած երկու ծերունիներ, երկու նախկին հրշեջ շրջում են Սպիտակում, փորձում նորակառույցների արանքում գտնել այն վայրերը, որտեղ աշխատում էին երեսուն տարի առաջ: Դժվարությամբ, բայց դա նրանց հաջողվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

BACK_TO_TOP