13:23 07.12.2018
«Բա որ Յունկերն ասի`«Ինչո՞ւ եք իմ մասին կեղծ լուրեր տարածում» ի՞նչ եք ասելու»,- նման գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով երեկ նախընտրական բանավեճի ընթացքում Արմեն Աշոտյանի կողմից ներկայացված պատմությանը:
«Նախօրեի բանավեճը ստիպում է նախընտրական քարոզարշավին գնահատականներից զերծ մնալու մոտեցումս փոխել: Հարցը վերաբերում է Արմեն Աշոտյանի կողմից` Փաշինյան-Յունկեր հանդիպման անդրադարձին, որին մասնակցել եմ նաև ես:
Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ պարոն Աշոտյանի պատումը մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Բրյուսելում մեր դեսպան Թաթուլ Մարգարյանը:
ՀՀԿ-ական գործընկերներին խորհուրդ կտամ ապատեղեկատվություն և հորինված պատմություններից զերծ մնալ, հատկապես, եթե ցանկություն ունեն քաղաքականությունում մնալ և սևերես չլինել միջազգային հարաբերություններում:
Մարդ ես, մեկ էլ տեսար վաղը ինչ-որ ֆորմատով Յունկերին հանդիպեք, նա էլ հարցնի. «Ինչո՞ւ եք իմ անունից կեղծ լուրեր տարածում»:
Առայժմ այսքանը…»,- գրել է Արսեն Խառատյանը:
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...