14:44 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկին:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և մաղթել է ամենայն հաջողություն կարևոր այդ առաքելությունում:
Զոհրաբ Մնացականյանը և Տոմաշ Պետրժիչեկը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հաստատված շահավետ փոխգործակցության և հայ-չեխական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ: Զրուցակիցներն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման համար առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը որպես գործնական համագործակցության հիմնական ուղղություններ առանձնացրել է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և սմարթ զարգացման ոլորտները՝ կարևորելով տվյալ հարթակում առկա փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:
Զոհրաբ Մնացականյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները և անդրադարձ կատարելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա ապահովելու ազատ, արդար և ժողովրդի կամքն արտահայտող ընտրական գործընթաց:
Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության շուրջ: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանը լավ առիթ է անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր չեխ գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարևոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը՝ առաջին հերթին նախկին պայմանավորվածությունների անշեղ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների և ռազմատենչ հռետորաբանության դադարեցման միջոցով:
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...