Թե դա ինչ հետևանքներ է ունենալու, կարող ենք միայն կռահել. Վիկտոր Սողոմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Թե դա ինչ հետևանքներ է ունենալու, կարող ենք միայն կռահել. Վիկտոր Սողոմոնյան

19:36 07.12.2018

«Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, առաջին հերթին պետք է լուծեն մեկ հարց. հարկավոր է պարզել՝ արդյո՞ք Քրեական օրենսգրքում 2008թ. եղել է մի նորմ, որը եղել է Քրեական օրենսգրքով հետապնդելի»,- ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ ցանկանում է մի քանի դիտարկում անել:

«Երբ առաջին անգամ կալանքի որոշում ընդունվեց, ես հիշում եմ՝ շատ էմոցիոնալ էինք բոլորս, վերաբերմունքն այլ էր, մենք վստահ էինք, որ ճշմարտությունը մեր կողմն էր, բայց պետք էր դա ապացուցել նաև հանրությանը: Ինչ-որ նեղ շահերից ելնելով կարելի է որոշել, որ ՀՀ 2-րդ նախագահին պետք է կալանավորել: Թե քանի գրոշ արժի այդ որոշումը, թե ինչ հետևանքներ է սա ունենալու, ես միայն կարող եմ կռահել, հետևանքներ մեր պատմության տեսանկյունից: Շինծու քրեական գործը, անձնական վենդետայի մոլուցքը, այդ կենցաղային քննարկումները ոտից գլուխ խայտառակություն են»,- ասաց Սողոմոնյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

BACK_TO_TOP