Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին

21:37 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ այժմ, երբ աշխարհը թևակոխել է չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող հասնել զարգացման բարձր մակարդակի և ապահովել քաղաքացիների բարեկեցությունը և արժանապատիվ ու երջանիկ կյանքն առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային կապիտալի զարգացման։ Այս առումով, կառավարության զարգացման տեսլականի անբաժանելի մասն է տնտեսության բոլոր ճյուղերում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը ու թվայնացման գործընթացի խթանումը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակվել է գերակա և այն Հայաստանում շարունակվում է զարգանալ հեղափոխական տեմպերով։ Վերջին յոթ տարիներին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է ավելի քան 26% միջին տարեկան աճ, ինչի շնորհիվ այն դարձել է ամենաարագ աճողը տնտեսությունում: Ունենք 800-ից ավելի ընկերություններ, իսկ ՏՀՏ-ում աշխատողների թիվը գերազանցում է 15 000-ը։ Վերջին տարիներին Հայաստանը հայտնի է դարձել ոչ միայն համաշխարհային առաջատար ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի առկայությամբ, այլև արդեն հայկական ընկերությունները դուրս են եկել միջազգային շուկա։ Տիգրան Ավինյանը հավելեց, որ Հայաստանում արդի ու դինամիկ ստարտափային մշակույթ է ձևավորվել՝ ի շնորհիվ երիտասարդության ստեղծագործ ոգու և ձեռնարկատիրական ջիղի։

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երկիրը չպետք է բավարարվի առկա ձեռքբերումներով և առաջանցիկ աճ ապահովելու համար կառավարությունը նախատեսում է.

·      Ապահովել «կրթություն-գիտություն-արդյունաբերություն-արտադրություն» կապը,

·      աջակցել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանն հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

·      խթանել հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ մրցունակ ապրանքանիշի ձևավորումը։

·      ստեղծել վենչուրային և ներդրումային ֆոնդեր ստարտափների աջակցման նպատակով։

·  նպաստել միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան, ինչի արդյունքում կստեղծվեն գիտահետազոտական և արտադրական նոր կենտրոններ:

Անդրադառնալով մարզերի անհամաչափ զարգացմանը՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ դա Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է: Այդ առումով, նորարությունները, բարձր տեխնոլոգիաները ու STEM կրթությունը մեծապես կարող են նպաստել անհամաչափ զարգացումը հարթելու, ինչպես նաև մարզային համայնքների մրցունակությունը բարձրացնելու գործին: Պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարզային երիտասարդությունը որակյալ տեխնոլոգիական կրթություն ստանալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար ստիպված չլինի գնալ Երևան: Դրա համար, կառավարությունը նախատեսում է առավելագույնս նպաստել Հայաստանի մարզերում առկա ժամանակակից տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությանը և ձեռնարկելու է միջոցներ նոր կենտրոնների ստեղծման համար: Բացի այդ, թիրախավորված հարկային քաղաքականության և կառավարության ունեցած այլ միջոցների կիրառմամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որպեսզի  մարզերում ծնվեն նոր ստարտափներ ու նախաձեռնություններ, ինչպես նաև օտարերկրյա գործարարների համար ներդրումներ կատարելն ավելի գրավիչ լինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP