19:57 08.12.2018
Նոյեմբերի 30-ին Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Շուրջօրյա գործող ծաղկի խանութ, լույսը դեռ չբացված, մի տղամարդ էր մտել, հարցուփորձ արել, որ ծաղիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, հափշտակել էր դրամարկղի ողջ գումարը, բջջային ու քաղաքային հեռախոսներ, 3 վարդ և դիմել փախուստի, հայտնում են ոստիկանությունից:
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Վաճառողուհին սրահի տիրոջն էր զանգել, սրահի տերն էլ` ոստիկանություն:
Քրեական հետախույզները Ամիրյան փողոց մեկնեցին: Դեպքի վայրի զննությունից հետո, տուժողը բաժին հրավիրվեց: «Միջահասակ էր, 40-ից 45 տարեկան, նիհար կազմվածքով, ռուսերեն էր խոսում, բայց ռուսի նման չէր»,- ասում էր վաճառողուհին:
Ավազակային հարձակում կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով, տարածքում օպերատիվ հարցումներ անցկացրին: Ուսումնասիրվեցին ծաղկի խանութի ու հարակից օբյեկտների տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալին:
Նա էր, ում նկարագրել էր տուժողը: Անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան: Տեսագրությունների վերծանումից քրեական հետախույզները մոտավոր պատկերացում կազմեցին կասկածյալի արտաքին նկարագրի վերաբերյալ:
Հետագայում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցության արդյունքում, տեղեկություներ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի բնակիչ Ժիրայր Գևորգյանը: Դեկտեմբերի 1-ին, ստացված տեղեկություններն իրացնելու արդյունքում, Գևորգյանը Լենինգրադյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց, սկզբում ոստիկանության Մաշտոցի, ապա Կենտրոնական բաժի: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:
Ավազակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...