12:47 09.12.2018
«1998 տեղամասային կենտրոններից 572-ում գործարկվում է տեխնիկական 1 սարքավորում, 850 տեղամասերում տեխնիկական 2 սարքավորումներով են աշխատում, և 576 տեղամասում տեխնիկական 3 սարքավորում կա»,- այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
Նա մանրամասնեց, որ ընտրություններին նախորդող օրվա նախապատրաստական աշխատանքների ժամանակ որոշակի խնդիրներ են ծագել, որոնք լուծում են ստացել: Մասնավորապես՝ ամբողջ հանրապետությունում 11 սարքավորում փոխարինվել է նորով, գրանցվել են նաև մի քանի տպիչների խափանման դեպքեր:
«Այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից սկսած, տեխնիկական սարքերի հետ նույն աշխատանքները տարվել են, և մինչ այս պահը փոխարինվել է 13 տեխնիկական սարքավորում՝ տարբեր տեխնիկական խափանումների պատճառով, որոնք հնարավոր չի եղել վերականգնել: Տպիչների հետ կապված խնդիրներ են եղել, որոնց պատճառով մի շարք տեղամասերում՝ ընդամենը 5 տեղամաս, գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք չի տպվել: Այդ 5 տեղամասերն այն տեղամասերն են, որտեղ գործարկվում է տեխնիկական 1 սարքավորում»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ մոտ 10 դեպքերում ընտրական տեղամասերում գործող 2 կամ 3 տեխնիկական սարքավորումից 1-ը զրոյական տեղեկանքը չի տպել:
«Ընդունված կանոնակարգի համաձայն՝ տեղամասային հանձնաժողովում ներկա գտնվող անձինք իրավունք ունեն այդ տեխնիկական սարքավորումը բացվելուց հետո նկարել, որտեղ աջ կողմի վերևի անկյունում կա հաշվիչ, որից ակնհայտ երևում է, որ սարքը գտնվում է զրոյական վիճակում, այսինքն, 08:00-ի դրությամբ որևէ ընտրող դեռևս չի քվեարկել»,- տեղեկացրել է Նունե Հովհաննիսյանը:
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...
21:08 07.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...
20:59 07.06.2025
Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
20:50 07.06.2025
Ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարըՋերմուկ քաղաքում ավարտին մոտեցավ Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են. 1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ 2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա 3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս 4-րդ տեղ՝ Սամուել Սևյան ...
20:41 07.06.2025
Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային Պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:32 07.06.2025
Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...