13:26 09.12.2018
ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկեց մեծ հույսով ու հավատով հանուն երկրի ապագայի, որպեսզի մեր ժողովրդի` այս ընտրություններից ունեցած մեծ ակնկալիքներն արդարանան, որ ժողովուրդը չհիասթափվի, ունենա իր երազած Հայաստանը:
«Քվեարկեցինք հանուն հայի ու հողի: Ժամանակն աննախադեպ քիչ էր, այս առումով էլ էր ընտրությունն աննախադեպ: Ասելիքը շատ էր, կարողացանք հասցնել հիմնական մեր ասելիքը հնչեցնել և գնահատականները` կապված այս ընտրությունների և նրանց նշանակության հետ»,- ասաց նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն անդրադառնալով` Ռուստամյանն ասաց, որ զերծ են մնացել հայտարարությունից, հարցը թողել են առաջին հերթին իրավապահներին: Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը սա վենդետա է համարում, նա նշեց.
«Դատարանը կորոշի: Կարծում եմ, որ այս դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն և նշանակություն ունի, որ վստահ եմ, այստեղ ամեն ինչ շատ բծախնդրորեն պետք է կատարվի, հարգելով օրենքի տառն ու ոգին: Սա առաջին ամենամեծ քննությունն է լինելու մեր դատական համակարգում: Մենք հետագայում կունենանք ավելի հստակ ասելիք և դրա մասին մեր մոտեցումները հրապարակավ կներկայացնենք»:
Հարցին` ինչն էր պատճառը, որ նախորդ անգամ իրենք հայտարարությամբ հանդես եկան, այս անգամ ոչ, Ռուստամյանը նշեց, որ այն ժամանակ, երբ տպավորություն ստեղծվեց, թե իրենք Ռոբերտ Քոչարյանին են պաշտպանում, նրան պաշտպանելու հարցը չէր, այլ մեր դատական համակարգը և արդարադատությունը պաշտպանելու հարցը: Ռուստամյանն ասաց, որ իրենք նույն տրամաբանությամբ են շարունակելու, և ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան` անկախ դիրքից և ունեցած կարգավիճակից. իրենք սա պահպանելու են, բայց չենք ուզել, որ նախընտրական շրջանում այդ հարցին չեն անդրադարձել:
ՀՅԴ՝ խորհրդարանում հայտնվելու շանսերը գնահատելով` նա արձագանքեց հարցումներին, նշեց, որ դրանք միշտ սխալ են լինում, հատկապես ՀՅԴ հետ կապված, սակայն ի հեճուկս այդ հարցումների միշտ ՀՅԴ-ն հայտնվել է խորհրդարանում: Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն իրական կուսակցություն է, համահայկական կառույց է, նրա ապագան, գոյությունը բացարձակապես կապված չեն որևէ ընտրության հետ:
Նա ասաց, որ իրենք իրենց ծրագրերը ներկայացրել են, ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ ունեն, ՀՅԴ-ն որ տեղում էլ լինի, հստակ շարունակելու են այդ ծրագրերն իրականացնել: ՀՅԴ վարչապետի թեկնածուն հայտնեց, որ իրենք երբեք այլևս որևէ կոալիցիայի մաս չեն կազմելու, քանի որ չեն ունենալու վճռական խոսք և չեն ցանկանում լինել քաղաքական մեծամասնության կցորդ:
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...