14:32 09.12.2018
Համացանցում տեղեկատվություն է տարածվել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ, ըստ որի՝ այդ ընտրատեղամասում փակցված ընտրողների ցուցակներում ընտրողների թվաքանակը նշված է 1831, իսկ ընտրատեղամասում գրանցվածների թիվը 1835 է։
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները տպագրվում են երկու օրինակից և տրամադրվում տեղամասային ընտրական հանձնաժողովին, որոնց կողմից մեկ օրինակը փակցվում է ընտրատեղամասում, իսկ մյուսը՝ մատյանի տեսքով պահպանվում է հանձնաժողովի մոտ։ Այն դեպքում, երբ ընտրական տեղամասում առկա են հաշվառում չունեցող, կամ ըստ գտնվելու վայրի ընտրելու ցանկություն հայտնած ընտրողներ, ապա նշված քաղաքացիների տվյալներն ընդգրկվում են ընտրողների ցուցակներում, ընտրողների հիմնական ցուցակից հետո՝ առանձին էջով, հերթական համարակալմամբ։
Թիվ 6/29 ընտրատեղամասում առկա են 1831 հիմնական ընտրող և 4 ընտրողներ, որոնք ընդգրկվել են ըստ գտնվելու վայրի ցուցակում, ուստի վերջնական թիվը կազմել է 1835, որը առկա է նաև հանձնաժողովի մոտ գտնվող մատյանում։ Տվյալ պարագայում, ՀՀ ոստիկանության կողմից սահմանված կարգով տպագրվել են ցուցակները և տրամադրվել հանձնաժողովի նախագահին, իսկ թե 6/29 ընտրատեղամասում, տեսանելի վայրում ինչու չի փակցվել վերը նշված 4 անձի տվյալներով ցուցակի էջը, ապա այն կարող է լինել հանձնաժողովի կողմից թույլ տված վրիպակի արդյունքում, որի կապակցությամբ պարզաբանում կարող է տրամադրվել հանձնաժողովի նախագահի կողմից։
20:41 07.06.2025
Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային Պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:32 07.06.2025
Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...
20:21 07.06.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցումՀունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...
20:13 07.06.2025
Կալիֆորնիայում բողոքի ցույցեր ենԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...
19:46 07.06.2025
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...