15:23 09.12.2018
Այսօր ՀՀ-ում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին է անդրադարձել SOAD խմբի աշխարհահռչակ երգիչ, երգահան Սերժ Թանկյանը:
«Շատ եմ հպարտանում Հայաստանում գտնվող իմ եղբայրներով ու քույրերով, ովքեր կգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու նոր խորհրդարանի համար այն բանից հետո, երբ այս տարի ավելի վաղ ազատվեցին անարդար, կոռումպացված ռեժիմից: Ինձ զայրացնում է մեջբերումներ կարդալն այնպիսի մասունքներից, ինչպիսին է Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ից, ով գանգատվում է, թե բավարար ժամանակ չկա ընտրությունների նախապատրաստվելու համար. դա 20 տարի երկիրը թալանելուց հետո: Ուրախ եմ լսել, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձվել է բանտ:
Հայ ժողովուրդը ցանկանում է արդարություն և արժանի է դրան՝ նախկին անարդարությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկի բոլոր պատասխանատուներին:
Նախագահները, ովքեր իշխանության ղեկին գտնվելիս միլիարդատեր են դառնում՝ իշխանությունն օգտագործելով անձնական շահի համար, հայրենասեր չեն, նրանք կոռումպացված են: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու նոր ուղին վառ օրինակն են այն բանի, թե ինչպես կարող է երկիրը խաղաղ անցում կատարել առաջադեմ, էգալիտար հասարակության: Մեծ աշխատանք կա անելու, հատկապես տնտեսական տեսանկյունից, սակայն կարևորը մարդկանց արթուն և իրավազոր լինելն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թանկյանը:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...