17:06 09.12.2018
Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, անցնում են խաղաղ, հիմնականում օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մինչ քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ Հայաստանի կտրվածքով ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Նրա խոսքով` ի տարբերություն 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված համապետական ընտրությունների, որի ընթացքում ժամը 15:00-ի դրությամբ գրանցվել են 131 ընտրական իրավախախտման վերաբերյալ նախապատրաստվող նյութեր, այս ընտրությունների ժամանակ դրանք ընդամենը 65-ն են, որից 32-ն են, որոնց վարույթն իրականացվում է Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներով:
«Իրավախախտումների առումով մենք ևս անհամեմատ տարբերություններ ունենք նախորդ համապետական ընտրությունների համեմատ»,- ընդգծեց դատախազը:
Հովհաննիսյանի խոսքով` մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, ՀՀ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրած բազմաթիվ հրապարակումներից առանձնացրել է 87-ը, որից 49-ը վերաբերվել են ԶԼՄ միջոցներով ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումներին, մնացածը՝ քաղաքացիների կողմից ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացված ահազանգեր են, մեկ գրություն էլ ՀՀ գլխավոր դատախազին է հասցեագրվել ԿԸՀ նախագահի կողմից:
«Նշված 87 ահազանգերից և հաղորդումներից 19-ով, ըստ էության, նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա՝ հավելելով, որ կա հարուցված մեկ քրեական գործ և ձերբակալված:
Ներկայացնելով քվեարկության օրվա հետ կապված տվյալները, Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ 65 հրապարակումներում էին պարունակում ընտրախախտումների հետ կապված առերևույթ գործողություններ:
«65-ից 32-ը վերաբերվում էին այն դեպքերին, որոնց մեջ կային որոշակի հատկանիշներ և այդ կապակցությամբ քրեական դատավարության օրենսգրքի 140 և 181-րդ հոդվածներով նախապատրաստվում են նյութեր: 32-ից 27-ը վերաբերվել են, ըստ էության, 1-ից ավելի անգամ, կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին, իսկ 4-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականցմանը խոչընդոտելուն»,- հայտնեց նա:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...