Ակտիվությունը նորմալ էր. Տիգրան Մուկուչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ամփոփել է քվեարկության ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Ակտիվությունը նորմալ էր. Տիգրան Մուկուչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ամփոփել է քվեարկության ընթացքը

20:26 09.12.2018

Քվեարկության ավարտից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց հետագա գործընթացները:

«Այս պահին, ըստ էության, քվեարկությունն ավարտվեց, Տեղամասային ընտրական հանձնաժողովները կսկսեն ամփոփել արդյունքները, ամփոփելուն պես կկազմեն արձանագրություններ, կներկայացնեն Տարածքային ընտրական հանձնաժողովներ, որտեղից էլեկտրոնային կապով կստանանք մուտք արված տվյալները, երբ դրանք ամբողջականան, նիստ կհրավիրենք և կամփոփենք նախնական արդյունքները»,- ասաց նա:

Ընտրողների մասնակցությանն անդրադառնալով` Մուկուչյանը նշեց, որ ակտիվությունը նորմալ էր, հատկապես օրվա երկրորդ կեսին ակտիվ մասնակցում էին, թեպետ առավոտյան առաջին ժամերին պասիվություն էր նկատվում:

ԿԸՀ նախագահի գնահատմամբ` տեղամասերում տեղադրված տեսախցիկների արդյունավետությունը բավական մեծ էր, քանի որ հետևում էինք տեղամասերին, անհրաժեշտության դեպքում ուղղակի կապ էին հաստատում հանձնաժողովի նախագահի հետ: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 4-5 տասնյակ դեպքերում հանձնաժողովի նախագահների հետ ինքն է զրուցել: Նրա խոսքով` դա մի լրացուցիչ գործիք է, որի միջոցով հնարավոր է լինում ոչ միայն տեսակապ ունենալ, այլև կապվել հանձնաժողովի նախագահի հետ և նրա ուշադրությունը հրավիրել խնդիրների վրա:

Ընտրախախտումների վիճակագրությունն, ըստ Մուկուչյանի, հավաքվել է, օրվա ընթացքում փորձել են պատասխանել: Նա ասաց, որ ծավալային առումով դրանք քիչ են եղել, վերաբերել են առանձին, լոկալ դեպքերի, մի մասի վերաբերյալ ԿԸՀ-ն տվել է պարզաբանումներ, բոլոր խախտումները լիարժեք ծավալով «գույքագրված են» և մինչև ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը բոլոր այդ հանգամանքները մանրակրկիտ քննության առարկա կդառնան:

«Ես կարծում եմ լիարժեք ծավալով հնարավոր եղավ իրականացնել նախապատրաստական աշխատանքները, մենք մի քանի նոր նախաձեռնությամբ հանդես եկանք ու նույնիսկ հասցրինք դրանք իրականացնել: Հանրապետության ամբողջ տարածքում ունեինք 100 մեծ պաստառ, որոնք վերաբերում էին ընտրակաշառքը մերժելուն, առաջին անգամ ընտրողների համար սիմվոլիկ նորամուծություն էր մտածվել, երբ տրամադրվում էին այդ կրծքանշանները, ընդհանուր առմամբ, ժամկետները հստակ ամրագրված էին, չնայած կարճ ժամկետներին ողջ աշխատանքը հնարավոր եղավ լիարժեք կազմակերպել այդ ժամկետներում»,- նշեց Մուկուչյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP