11:42 10.12.2018
Եվրոպական Միության անունից Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն է արել 2018 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ:
Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.
«70 տարի առաջ այս օրը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Մարդկության պատմության ամենամեծ ողբերգությունից հետո՝ այս քայլով աշխարհը միավորվեց: Այդ ժամանակից ի վեր մենք երկար ուղի ենք անցել:
Համընդհանուր հռչակագիրը փաստացի դարձել է մարդու իրավունքների միջազգային օրենսդրության անկյունաքարը և այն հիմքը, որի վրա շատ երկրներում կառուցվել են մարդու իրավունքների կուռ և դիմակայուն համակարգեր։ Այսօր՝ մարդու իրավունքների առումով լավ պայմաններում ապրող մարդկանց թիվն ավելի մեծ քան երբևէ՝ մարդկության պատմության ողջ ընթացքում։ Համընդհանուր հռչակագրի 70-ամյակը հարմար առիթ է, որպեսզի ուշադրություն դարձնենք, թե՝ ինչ ազդեցություն ունեն մարդու իրավունքները մեր հասարակությունների վրա ընդհանուր առմամբ։
Ահա թե ինչու աշխարհի տարբեր անկյունների գործընկեր երկրների հետ միասին Եվրոպական միությունն այս տարի մեկնարկեց «Մարդու իրավունքների լավ պատմություններ» նախաձեռնությունը` ցույց տալով աշխարհին, որ մարդու իրավունքների խթանումը և հարգանքը դրանց նկատմամբ օգնում է հզորացնել մեր հասարակություններն ու դարձնել դրանք ավելի դիմակայուն:
Այդ պատմությունները կարող են ընկալվել, որպես հույսի և լավատեսության աղբյուր, այդուհանդերձ մենք չենք կարող մարդու իրավուքնները անառարկելի համարել՝ տեղյակ լինելով մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական գործընթացների խաթարումների, քաղաքացիական հասարակության տարածքի կրճատումների և ամբողջ աշխարհում դեռևս տեղի ունեցող այլ դժվարությունների մասին։
Համընդհանուր հռչակագրի որդեգրումից ի վեր քաղաքացիական հասարակությունը և իրավապաշտպանները խաղաղ երկխոսության և բազմակարծ ժողովրդավարության ձևավորման միջոցով իրենց նպաստն են բերել մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը։
Ամբողջ աշխարհում նկատվում է խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, քաղաքացիական տարածքի ընկճումների ավելացման միտում, որը դրսևորվում է բռնի հարձակումների, պարտադրված անհետացման և պատժիչ հաշվառումների ռեժիմների միջոցով: ԵՄ-ն շարունակում է մնալ քաղաքացիական հասարակության խիզախ և հավատարիմ աջակիցը, և շարունակելով մեր ջանքերը՝ գործով և խոսքով կարտահայտվենք ընդդեմ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում` կանանց և երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ ահաբեկման և վախի տարածման դեպքերի: Մարդու իրավունքների պաշտպանների, այդ թվում՝ կին իրավապաշտպանների աջակցությունը Եվրոպական միության արտաքին քաղաքականության առանցքային տարրերից և գլխավոր առաջնահերթություններից մեկն է մարդու իրավունքների բնագավառում: ԵՄ-ն առաջատար համաշխարհային դոնոր է, որը տրամադրում է աջակցություն տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, ապահովելով տարեկան 2 միլիարդ եվրո, որը կազմում է այդ ուղղությամբ գլոբալ աջակցության երկու երրորդը:
Այսօր՝ Եվրամիությունը կրկին վերահաստատում է մարդու իրավունքների բազմակողմ համակարգի նկատմամաբ կուռ հանձնառությունը, որպես այնպիսի հարթակի, որը միջազգային հանրությանը թույլ է տալիս առաջարկել մարդու իրավունքների խախտումների համար լավագույն լուծումներ և հետամուտ լինել հաշվետվողականության ապահովմանը՝ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում: Մեր միության շրջանակներում մարդու իրավունքների միջազգային շրջանակի իրականացման միջոցով մենք պահպանում ենք նույն չափանիշները, որոնք մենք ակնկալում ենք մեր գործընկեր երկրների կողմից ամբողջ աշխարհում: Դա ներառում է մարդու իրավունքների շուրջ իրավիճակի բարելավմանը ուղղված մեր շարունակական նկրտումները՝ երկրի ներսում և անդին։
Այսկերպ մենք շարունակում ենք մեր հարգանքն արտահայտել 70 տարի առաջ ստանձնած հանձնառության նկատմամբ, որի սրտում այն հիմնարար փաստն է, որ բոլոր անձիք ծնվում են ազատ և հավասար, և՝ այն հասկացությունը, որ մենք բոլորս պետք է գործենք հարգանքի եւ համերաշխության ոգով»։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...