13:16 10.12.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատգամավորական մանդատների բաշխման սկզբունքին: Նա նշեց, որ առաջին քայլով որոշվում են այն կուսակցությունները, դաշինքները, որոնք հաղթահարել են համապատասխանաբար 5 և 7 տոկոսանոց շեմերը, դրանից հետո արդեն Ընտրական օրենսգրքով ամրագրված 105 մանդատները համամասնորեն բաժանվում են այդ շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների միջև:
Դրանից հետո, ըստ ԿԸՀ նախագահի, ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, մյուս կեսը` տարածքային ընտրական հանձնաժողովներին: Մուկուչյանը նշեց, որ Տարածքային ընտրական հանձնաժողովներում մանդատները բաշխելու համար ևս կիրառվելու է բանաձև, այն է` նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը, հետո, երբ որոշվի, թե յուրաքանչյուր տարածքից յուրաքանչյուր կուսակցություն որքան մանդատ է ստանալու, նոր կորոշվեն կոնկրետ անձինք, ովքեր կարող են ստանալ այդ մանդատները` պայմանավորված կոնկրետ տարածքում ստացած ձայներով:
Լրագրողները հետաքրքրվեցին` եթե ընտրապայքարին մասնակցող որոշ ուժեր ձայների վերահաշվարկ պահանջեն, տեսականորեն քանի՞ ընտրատեղամասում կարող է վերահաշվարկի գործընթաց իրականացվել, ինչ հիմքերի առկայության դեպքում: Մուկուչյանը տեղեկացրեց, որ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար որևէ հիմքի վկայակոչում անհրաժեշտ չէ, կարող է ուղղակիորեն պահանջվել կատարել վերահաշվարկ, և դրա համար բավարար է դիմումը սուբյեկտի կողմից, որևէ լրացուցիչ փաստարկ այդ դիմումների հիմնավորման և ապացույցների համար չկա: ԿԸՀ նախագահը նշեց, որ երբ ունենան ամփոփ տվյալները, կներկայացնեն` վերահաշվարկի քանի դիմում են ստացել: Մուկուչյանը վստահեցրեց, որ դիմումների առկայության պարագայում ՏԸՀ-ները ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները, որ առավելագույն չափով վերահաշվարկ իրականացնեն այն ընտրական տեղամասերում, որտեղ կպահանջվի իրականացնել վերահաշվարկ:
Նա նաև հայտնեց, որ Ընտրական օրենսգիրքը կանոնակարգումներ, հստակ ժամկետներ է սահմանում, դրանք պետք է հաշվի առնվեն, իսկ վերահաշվարկը կկատարվի թափանցիկության ու հրապարակայնության պայմաններում, որպեսզի քվեարկության արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն:
Հարցին` երբ կլինի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, Մուկուչյանը պատասխանեց.
«Երբ կհայտարարենք այդ մասին, դուք հստակ կիմանաք: Երբ ընտրության արդյունքը կամփոփվի, այդ ժամանակ էլ կիմանաք: Յոթերորդ օրը կամփոփենք ընտրության արդյունքը, դրանից հետո նոր կհայտարարենք ԱԺ առաջին նիստի օրը»:
Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրությունների արդյունքները վիճարկելու համար վերջնաժամկետ կա` ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո 5-րդ օրը: ԿԸՀ նախագահը հայտնեց, որ բողոք-դիմումների վերլուծություն դեռ չի արվել, այն կփորձեն անել օրվա ընթացքում, աշխատանքն արդեն սկսել են իրականացնել:
Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ընտրության կազմակերպմանը մոտեցել է բարձր պատասխանատվությամբ, ապա շեշտեց` պետք է նկատի ունենալ, որ հերթական ընտրություններից արտահերթը տարբերվում է նախապատրաստական աշխատանքների համար նախատեսված խիստ կարճ ժամկետներով, որից գործառույթների ծավալը չի փոքրանում, քանի որ պետք էր իրականացնել նույն ծավալի աշխատանք: Մուկուչյանի խոսքերով` բարձր պատասխանատվություն է եղել գործընթացը ԸՕ պահանջներին համապատասխան, առանց որևէ ժամկետի խափանման իրականացնելու համար:
Խոսելով ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանի ահազանգի մասին, թե Սյունիքի մարզպետն ուղղորդում է ընտրողներին, Մուկուչյանը հայտնեց, որ խոսել է Սյունիքի մարզպետի հետ, վերջինս պնդել է, որ որևէ նման խնդիր առկա չէ, ինքն անգամ չի եղել որևէ համայնքում, որևէ ուղղորդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացրել:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...