16:52 10.12.2018
Վրաստանի Սահմանադրական դատարանը նախորդ շաբաթ հակասահմանադրական էր համարել օտարերկրացիներին գյուղատնտեսական հողերի վաճառքի վերաբերյալ կառավարության մորատորիումի որոշումը: ՍԴ-ն թույլատրել է գյուղատնտեսական հողերի օտարումը օտարերկրացիներին:
Մի խումբ մարդիկ ՍԴ որոշումը համարել են «հակավրացական», և այսօր առավոտից բողոքի ակցիա սկսել Վրաստանի Արդարադատության պալատի դեմ: Հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ խորհրդարանական «Հայրենասիրական դաշինք» կուսակցության շուրջ 500 անդամներ արգելափակել են Արդարադատության պալատի հիմնական մուտքը և հանդիպում պահանջել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ ՍԴ-ի հիշյալ որոշումը չեղարկելու համար:
«Այս պահին Արդարադատության խորհուրդը քննարկում է հողամասերի սեփականության գրանցման մոտ 2,5 հազար դիմում: Դա ենթադրում է հարյուրավոր և հազարավոր հեկտար վրացական հողերի օտարում, և, իհարկե, այս օրերի ընթացքում կհասցնեն գրանցել ավելի շատ հողատարածքներ, քանի որ գործընթացն արդեն սկսվել է»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Լորկտիպանիձեն:
Նրա խոսքերով՝ մշտական բողոքները կշարունակվեն մինչև Վրաստանի նորացված Սահմանադրության ուժի մեջ մտնելը:
Նշենք, որ Վրաստանի կառավարության մորատորիումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով ՍԴ էին դիմել Հունաստանի քաղաքացիներ Պրոկոֆի Սավիդին և Դիանա Շամանիդին: Նրանք անդրադարձել են այն փաստին, որ այս դրույթը հակասում է Սահմանադրության ներկայիս ձևակերպմանը, մասնավորապես 21-րդ հոդվածին, այն է՝ «սեփականությունն ու ժառանգությունը ճանաչվում են անձեռնմխելի, անթույլատրելի է չեղյալ հայտարարել սեփականության իրավունքը, նրա ձեռքբերումը, օտարումը կամ ժառանգելու իրավունքը»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...