Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակը խոսում է վստահության մասին, որի հանդեպ պետք է հոգատար լինել. Մանասերյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+13.09 oC

Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակը խոսում է վստահության մասին, որի հանդեպ պետք է հոգատար լինել. Մանասերյան

17:17 10.12.2018

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նշեց, որ դրանք մեծ մասամբ կանխատեսելի էին և, ըստ էության, արտացոլում են այն պատկերը, որ ունենք հայ հասարակությունում:

«Պետք է նկատել, որ այն, ինչ արձանագրվում է, իսկ ես կարծում եմ`շատ տատանումներ չեն լինի նախնական և վերջնական արդյունքների միջև, Նիկոլ Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակը խոսում է վստահության մասին, որի հանդեպ պետք է շատ հոգատար լինել և փորձել հենց առաջին քայլերով բնակչության մեջ ավելացնել այդ վստահությունը, ոչ միայն ավելացնել, այլև մասնակից դարձնել այն գործընթացներին, որոնք ծավալվել և ծավալվելու են մեր երկրում»,- ասաց նա:

Խոսելով ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառների մասին՝ Մանասերյանը նշեց, որ գերագնահատվում է եղանակի դերը: Նրա խոսքերով` նախ պետք է հաշվի առնել, որ առաջին անգամ իրականում անկաշկանդ ընտրության միջավայր է ձևավորվել Հայաստանում:

«Ուզում եմ հավատալ, որ այդ ցուցակներն իրական ցուցակներն են՝ նաև հաշվի առնելով, որ բազմաթիվ են մեր հայրենակիցները, ովքեր Հայաստանում չեն, արտագնա աշխատանքների են, եթե նախկինում նրանց տեղը «լրացվել» է, ապա այս անգամ, կարծում եմ, այդ գործընթացը կանխվել է, և, որպես հետևանք, ունենք համեմատաբար ցածր մասնակցության ցուցանիշ»,- նշեց տնտեսագետը:

Մանասերյանի խոսքերով` ցածր տոկոսի մեջ կարելի է որոնել նաև այնպիսի գործոն, ինչպիսին նախորդ իշխանությունների ժամանակ «ակտիվ» ընտրազանգվածն էր, որը ոչ միայն ինքն էր փորձում միջամտել, այլև փորձում էր այլոց ներգրավել տարբեր միջոցներով, այդպիսի միջոցներից էին ոչ միայն ընտրակաշառքը, այլև խոստումները, կախվածությունը, պարտադրանքը, հակառակ դեպքում` աշխատանքից հեռացումները, որովհետև, ըստ տնտեսագետի, իշխանության համար այդ ընտրությունները չափից դուրս թափանցիկ էին, նրանք գիտեին`ով ինչպես է քվեարկել:

«Այս առումով ընտրազանգվածի մի մասը, իհարկե, անցել էր ներկայիս վարչակազմի կողմը` հույսով, որ պետք է իրենք երբևէ ապրեն արդար երկրում, բայց մի որոշակի զանգված էլ կա, որն, այնուամենայնիվ, չի կողմնորոշվում, չի հասկանում դեռ` ինչ է տեղի ունեցել, հին տերերից զրկվել է, նոր տերերին էլ  չի կպել իր բնավորությամբ, դա էլ պետք է չբացառենք: Եղանակը, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե լուրջ նշանակություն ունի, երեկ սովորական ձմեռային օր էր, ցուրտ չէր: Այն մարդու համար, ով թեկուզ թույլ ցանկություն ուներ գնալու, եղանակը երբեք խոչընդոտ չի կարող լինել»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի` ՀՀԿ-ից, այլ կառույցներից հոգնած մարդիկ էլ կային, այդ զանգվածը ևս դեր է խաղացել մասնակցության ցածր ցուցանիշի մեջ: Նա ընդգծեց` այս ամենը գումարելով` ստացվում է այն պատկերը, որ կարելի էր ակնկալել: Մանասերյանն ասաց, որ ինքն ավելին չէր էլ սպասում, իր մասնագիտական հաշվարկներով` քաղաքացիների մասնակցությունը հենց այդքան պիտի լիներ, իրական ցուցանիշը նույնիսկ մի քիչ բարձր էր:

«Ես մտածում էի, որ կարող է լինել 35-45-ի շրջակայքում` լավագույնի ու վատագույնի արանքում: «Իմ քայլ»-ի առումով ես հենց այդպիսի ճշգրիտ կանխատեսում էի արել` 72-73%, ավելին այս պահին չի կարելի ակնկալել, որովհետև նաև սոցիալական գործոններ պիտի հաշվի առնեն, բայց շատ օբյեկտիվ, ճշգրիտ պատկերն ենք ստանում ոչ միայն այս առումով, բայց նաև հասարակության տարբեր խավերի տրամադրությունների: Նույնիսկ այն կուսակցությունները, որոնք առաջադրվել են, համարձակվել էին առաջադրվել, դա էլ է ցույց տալիս մեր հասարակության պատկերը, որովհետև կային ուղղակի, թող ներվի ինձ ասել, «լկտի» պահվածքով կառույցներ, որոնք բացարձակ իրական պատասխանատվության որևէ զգացում չէին դրսևորում, թեպետ դրա մասին շարունակաբար խոսում էին, կային անփորձ կառույցներ, որոնք ցանկություն ունեն, որովհետև նոր իրավիճակ է ձևավորվել և փորձում են իրենց ուժերը, տարբեր, այսինքն` հնից եկած իներցիայով դեռ այսպես մտածելով, որ կարելի է մարդկանց ուղեղի հետ խաղալ և շարունակել հին ստերով առաջ գնալ կամ մարդկանց վատ հիշողության վրա հույս դրած կառույցներ: Այս ամենն այն է, ինչ մենք ունենք իրականում, ճշգրիտ հայելապատկերն է, և կարծում եմ, որ այլ բաներ որոնել պետք չէ»,- նշեց տնտեսագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP