19:18 10.12.2018
Արմավիր քաղաքի մի բնակչուհի, դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում, ապա նաև նյութերի նախապատրաստման ընթացքում նույնաբովանդակ բացատրություն է տվել այն մասին, որ աշխատավայրում իր անմիջական ղեկավարը՝ սննդի օբյեկտի տնօրենը, օգտագործելով նրանից իր աշխատանքային կախվածությունը, շուրջ 6 օր առաջ իրեն հարկադրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ասվել է այլևս չներկայանալ աշխատանքի:
Քաղաքացին նաև հայտնել է, որ նույն կերպ 2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների օրը նշված անձն իրեն հարկադրել էր կողմ քվեարկել քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործը նախաքննություն իրականացնելու նպատակով կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Վերոնշյալը երկրորդ քրեական գործն է, որ հարուցվել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործություն կատարելու դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Հրազդան քաղաքում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածուի տարածքային շտաբի պետի կողմից ընտրողներին առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 1 անձ ձերբակալվել էր:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...