17:20 11.12.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ հանգիստ մթնոլորտում են անցել: Այս մասին հայտարարել է Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների մասշտաբների մասին:
«Մենք բավական մեծ քանակությամբ դիտորդներով ընտրությունների դիտորդություն էինք իրականացնում՝ սկսած 2007 թվականից, և պետք է ասեմ, որ այս ընտրություններն աննախադեպ էին, որովհետև բավականին հանգիստ ու, գիտեք, էսպես, իներցիայի ուժով անընդհատ տեղերում զանգ ես տալիս, թե ինչ է կատարվել, և անընդհատ սպասում ես նորությունների, բայց, բարեբախտաբար, այս անգամ շատ հանգիստ անցան ընտրությունները, և մի քանի տեխնիկական թերություններից, մի քանի խախտումներից, իներցիոն խախտումներից բացի, առանձնապես որևէ բան չկար»,- ասել է նա:
Նա տեսակետ է հայտնել այն մասին, որ այս ընտրությունները նախորդ տարիներից տարբերվել են նաև նրանով, որ այս անգամ համատարած ուղղորդումներ չեն գրանցվել, սակայն հիշել է գրանցված մի քանի դեպք:
«Եղած դեպքերից, չգիտեմ՝ կուսակցությունների անուններ տալ, թե չտալ, բայց, համենայնդեպս, կտամ, ուղղորդման մի քանի դեպքեր եղել են ԲՀԿ-ի կողմից, և մեկ էլ մի ահազանգ է եղել դիտորդների կողմից, երբ որ «Սասնա ծռեր»-ի վստահված անձն ասել է, որ հանձնաժողովի անդամներն իր նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն և որոշել են հեռացնել իրեն տեղամասից: Այսինքն՝ այդպիսի մի քանի դեպքեր են եղել: Բայց համատարած ուղղորդումը, անորոշ դեմքերով երիտասարդների՝ տեղամասերի մոտ հավաքվելը, ընտրողներին գազելներով բերելը, այդպիսի որևէ բան չի եղել»,- հայտարարել է Ավետիք Իշխանյանը:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...