17:53 11.12.2018
2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2․598․469 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1․575․786-ը: Ընտրությանը մասնակցող 9 ուժերից առավելագույն քվեները ստացան 4-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները:
2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2․593․120 քաղաքացիներից մասնակցել է 1․262․164-ը:
SHANTNEWS.am-ը համեմատել է ԱԺ վերջին երկու ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ստացած ձայները:
Նշենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2017թ. ապրիլի 2-ին ստացել է 770․441 քվե, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-ին` ոչ վերջնական տվյալներով՝ 59․068 քվե:
ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Վահրամ Բաղդասարյանը, օրինակ, որը 2017-ի ընտրությունների արդյունքներով հավաքել էր 17․637 ձայն, 2018-ին ստացել է ընդամենը 2․660 քվե, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որն այս ընտրություններին ստացել է 1․961 ձայն, 2017-ին հավաքել էր 18․695 ձայն:
Նկատենք, որ այս ընտրություններին ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորներից շատերը նախորդ ընտրությանը չկային ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ցուցակում:
Նյութը պատրաստեցին Անուշ Թորոսյանն ու Գարիկ Հարությունյանը
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...