20:09 11.12.2018
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով` Վիգեն Ալեքսանդրի Արզումանյանը ՀՀ քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
«Խորը հարգանքով ու մեծ սիրով են ձեզ հիշում այն սերունդները, որոնց կրթել եք տասնյակ տարիների ընթացքում»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիգեն Արզումանյանին պարգևատրել է «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով:
Գրեթե տասը տարի, ղեկավարելով «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը, Վիգեն Արզումանյանը մեծ ներդրում է ունեցել աղետի գոտու վերականգնման ծրագրային փաստաթղթերի մշակման համար հիմք ծառայած՝ շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներում:
Այս տարիներին «Հայսեյսմշին» ինստիտուտը եղել է շինարարության գծով առաջատար հաստատություններից մեկը, որը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացրել միութենական մասշտաբով:
Այն բազմագործառույթ էր, ինստիտուտը զբաղվել է շինանյութերի վերահսկողությամբ, կոնստրուկցիաների նախագծմամբ և իրականացմամբ, նրանց հատկությունների ուսումնասիրմամբ: Այս ինստիտուտում է փորձարարական մեծ, բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում մշակվել հանրապետությունում կարկասային շինարարության ուղղություններից մեկը: «Հայսեյսմշինը» զբաղվել է նաև սեյսմակայունության հարցերով՝ հաշվարկման մեթոդների կատարելագործմամբ:
Այստեղ ոչ միայն տեսականորեն, այլև փորձարարական ճանապարհով ուսումնասիրվել են տարբեր կոնստրուկտիվ լուծումներ ունեցող շենքերի վարքը սեյսմիկ ազդեցությունների տակ:
«Հայսեյսմշինն» ունեցել է մոտ 15 լաբորատորիա : Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ծածկերն իրականացվել են «Հայսեյսմշինում» մշակված պանելներով. այստեղ փորձարկվում էին բոլոր նոր կառուցվածքները:
Պետական փորձաքննական կառույցի ստեղծում, շինարարության և շինարարական նյութերի վերահսկողություն՝ Ավետիք Էլոյանի հետ զրույցի ընթացքում հենց այս հարցերն է կարևորել Վիգեն Արզումանյանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ այս հարցերը գտնվում են Կոմիտեի առաջնահերթությունների թվում և քայլ առ քայլ ոլորտը զարգացնելուն ուղղված ջանքերն արդյունք են տալու:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...