23:54 11.12.2018
Գլխավոր հատակագիծն է գերակա փաստաթուղթ, թե կադաստրային քարտեզը: Այս հարցը պարզվում է, վիճարկելի է Գյումրիի քաղաքապետարանի համար: Եվ որպեսզի գլխավոր հատակագիծը դառնա գերակա, քաղաքապետարանը ավագանու որոշմանն էր սպասում: Հողհատկացումների ժամանակ, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, խնդիրներ են առաջանում կադաստրի տված փաստաթղթերի և գլխավոր հատակագծի անհամապատասխանության պատճառով:
Պարզվեց, որ 2006 թվականին կադաստրային կոմիտեն համայնքների քարտեզագրումը շատ վատ է կատարել, հապճեպ, բազմաթիվ սխալներով: Պատահել է, որ քաղաքապետարանը հողամաս է հատկացրել կառուցապատողին բնակելի տուն կառուցելու նպատակով, բայց պարզվել է, որ կադաստրի որոշումներով դա կամ արոտ է, կամ խոտհարք: Մյուս կողմից՝ հակառակ խնդիրը կա, տարածքը գլխավոր հատակագծով կանաչ գոտի է, բայց իրականում այնտեղ տնակային հասցեներով կապիտալ շինություններ են, որոնք քանդման ենթակա չեն: Այս դեպքում արդեն գլխավոր հատակագիծը չի կարող դառնալ գերակա: Մի խոսքով, որոշվեց առանձին դեպքերին անհատական մոտեցումներ տալ:
Հերթը հետո հասավ տեղական բյուջեից գումարների հատկացմանը, օրինակ՝ Ասլամազյանների պատկերասրահի միայն առաջին հարկը ջեռուցումով ապահովելու համար, քանի որ ֆոնդերը խոնավությունից շարքից դուրս են եկել: Նույն նպատակով բյուջեից գումար կուղղվի նաև Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական մարզադպրոցին: Կառավարությունից խոստացել են, որ հաջորդ տարի մարզադպրոցը վերջապես կկառուցվի, այս մասին Գյումրիի քաղաքապետին ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Այս տարի ամանորյա պարկերի գնման ու հրավառության մրցույթը շահել է ոչ թե Գյումրիի քաղաքապետին պատկանող «Անուշարան» ընկերությունը, այլ երևանյան կազմակերպություն:
Հիշեցնենք, որ անցած տարի այս խնդրով քաղաքապետը բազմաթիվ քննադատությունների էր արժանացել: Քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Լենա Ջիլավյանն ափսոսանք հայտնեց, որ «Անուշարան» ընկերությունը չի եղել այս տարվա մրցույթի շահողը:
Ավագանու նիստի վերջին հարցն էլ քաղաքապետարանի բաժինների օպտիմալացմանն էր վերաբերում: 4 բաժիններ միավորել ու 2-ն են ձևավորել, որի հետևանքով 6 աշխատակից կկրճատվի ու դրա հաշվին քաղաքապետարանը կտնտեսի տարեկան 9 մլն դրամ:
08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 01.05.2025
Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունըԲրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...
08:30 01.05.2025
ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ ՔելլոգԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...
08:24 01.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...