Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլի ձախողումը՝ ժամկետների խախտումով արված շինարարության արդյունք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլի ձախողումը՝ ժամկետների խախտումով արված շինարարության արդյունք

17:08 12.12.2018

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձախողելու նախագծային թերությունների պատրվակն արդեն տեղափոխվեց եղանակային պայմանների դաշտ։ Օգոստոսին սկսված շինարարությունը չի շարունակվի. մայթերն անանցանելի են, հետիոտները ստիպված են քայլել փողոցներով: 12 փողոցից ընդամենը 2-ը, որի երկարությունը չէր հասնում անգամ 1 կիլոմետրի, հասցրեցին վերանորոգել:

Ղորղանյան փողոցում 6 ամիս է՝ շինարարն աշխատում էր, բայց մինչև դեկտեմբեր շինարարությունն ավարտելու պահանջը պատվիրատուն ու շինարարը չկատարեցին, և «Կումայրի» արգելոցում եղած մյուս փողոցների պես կիսատ արած գործը կմնա անձրևների, ապա՝ ձյան տակ:
Հիշեցնենք՝ պատվիրատուն շինարարության մեկնարկի ժամանակ հայտարարում էր, որ դեկտեմբերի 7-ին դրանք ամբողջությամբ պատրաստ են շահագործման:

Սա էլ Շիրազի փողոցն է, որը դեռ շինմրցույթ չեղած՝ մայիսին էին քանդել, բայց աշնանը սկսեցին աշխատանքը, որը ձգվեց մինչ օրս ու փաստորեն միայն խճապատեցին, որևէ աշխատանք էլ չեն անելու: Շինարարն Աբովյան փողոցում աշխատանքները կավարտի, հույս ունի, որ գոնե այս փողոցը փոխանցիկ չի դառնա: Մնացած փողոցներում բոլոր աշխատանքներն են անավարտ, օրինակ՝ Տիգրան Մեծ փողոցում անորակ եզրաքարերն էին փոխում, թերություններով շարվածքները քանդում:

Այս փողոցում բնակիչների դժգոհությունն էլ կա, մայթերում կանաչապատման համար առանձնացված հատվածները շատ են, անցումներն էլ իրարից բավական հեռու են գտնվում:
Հայտնաբերված թերություններով չեն զիջել նաև Գերցեն, Վազգեն Սարգսյան ու Գարեգին Նժդեհի փողոցները: Հեռահաղորդակցության ցանցը մի կերպ փոխելուց հետո, երբ հերթը հասավ եզրաքարերին, անձրևները սկսվեցին, իսկ շարածն էլ վերահսկող կազմակերպությունները թերությունների պատճառով քանդում էին, այսինքն՝ ամռան կեսին միայն եզրաքարեր էին շարում փողոցներում:
Եվ վերջապես, գետնանցումների մասին: Վերանորոգվում է երեք գետնանցում, որոնց աշխատանքներն էլ կիսատ կմնան: 30 տարի մարդիկ չեն անցել դրանցով, ևս մեկ տարի էլ կդիմանան:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP