Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկության կդրվի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկության կդրվի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

18:50 12.12.2018

Ֆրանսիայի խորհրդարանը վաղը քվեարկության կդնի Էդուարդ Ֆիլիպի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Դեկտեմբերի 6-ին նման նախաձեռնությամբ են հանդես եկել ձախ կուսակցությունները: Այս մասին տեղեկացնում է iz.ru-ն:

Նախաձեռնությունը, սակայն, հաջողության հասնելու քիչ շանսեր ունի. ձախ ուժերն այնտեղ ընդամենը 62 մանդատ ունեն, իսկ ստորին պալատը 577 հոգուց է կազմված: Քվեարկությունից առաջ ելույթ կունենա Ֆրանսիայի վարչապետը: Ֆիլիպը պատրաստվում է ավելի շատ տեղեկություններ հաղորդել երկրի 2019-ի բյուջեի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նոյեմբերի կեսերին զանգվածային ակցիաներ սկսվեցին կառավարության` բենզինի և դիզվառելիքի գները բարձրացնելու մտադրության հետևանքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:58 27.04.2024

Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես […] ...

Մեքսիկայի Սենատը հաստատել է պատիժը սեռափոխության թերապիայի համար

22:50 27.04.2024

Մեքսիկայի Սենատը հաստատել է պատիժը սեռափոխության թերապիայի համար

Մեքսիկայի Սենատը հաստատել է երկուսից վեց տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր  թերապիա են անցնում սեռը փոխելու համար: Այս մասին հայտնում է Մեքսիկայի Կոնգրեսի վերին պալատի տեղեկատվական պորտալը։ «Սենատը հաստատել է սեռափոխության համար դարձի թերապիա օգտագործողների պատիժը՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում և մեկից երկու հազար [պայմանական] միավոր տուգանք»,- ասվում է զեկույցում։ Ավելին, եթե խոսքը վերափոխման թերապիայի […] ...

Արաբական վեց երկրների ներկայացուցիչներ հավաքվում են Էր Ռիադում՝ Գազայի հարցով խորհրդակցություն անցկացնելու նպատակով

22:30 27.04.2024

Արաբական վեց երկրների ներկայացուցիչներ հավաքվում են Էր Ռիադում՝ Գազայի հարցով խորհրդակցություն անցկացնելու նպատակով

Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պաղեստինի ներկայացուցիչները հանդիպել են Էր Ռիադում՝ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Al-Ekhbariya պետական ​​հեռուստաալիքը։ Նրա հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկում են պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմը, խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության ծավալների ավելացման […] ...

Նշվել են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

22:23 27.04.2024

Նշվել են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

Որոշ մթերքներ կարող են դրական ազդեցություն ունենալ տեսողության վրա, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ և միկրոտարրեր, որոնք մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին և բարելավում են արյան շրջանառությունը և աչքերի սնուցումը: Ակնաբույժ Սվետլանա Միրգորոդսկայան Գազետա.Ru-ին պատմել են, թե որոնք են այդ մթերքները: Նրա խոսքով, տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, […] ...

Հայտնի են դարձել ամենաարտասովոր մուրաբաները` ըստ զբոսաշրջիկների

22:16 27.04.2024

Հայտնի են դարձել ամենաարտասովոր մուրաբաները` ըստ զբոսաշրջիկների

Առցանց ամրագրման ծառայության կողմից հարցված չորս հազար զբոսաշրջիկներ կազմել են ամենաարտասովոր մուրաբայի վարկանիշը, հայտնում է tutu-ն։ Սոճու կոներից Այն տարածված է Սիբիրի տարբեր շրջաններում։ Կանաչ կոները, որոնք սովորաբար հավաքվում են մայիսին և հունիսին, օգտագործվում են մուրաբա պատրաստելու համար։ Դրանց ավելացնում են շաքարավազ, ջուր, սոճու ընկույզ։ Թզից Դաղստանի հարավում կիտրոնից ու թզից մուրաբա են պատրաստում։ Պտուղները […] ...

Հոգեբանը բացատրել է, թե ինչու պետք է սահմանափակել մինչև 14 տարեկան երեխաներին սմարթֆոն օգտագործելը

21:48 27.04.2024

Հոգեբանը բացատրել է, թե ինչու պետք է սահմանափակել մինչև 14 տարեկան երեխաներին սմարթֆոն օգտագործելը

Սմարթֆոնը առօրյա կյանքի «կենսական» տարր է։ Դրանից կախվածությունը, ինչպես նաև անխուսափելի հետևանքները ի հայտ են գալիս ցանկացած տարիքում։ Կլինիկական հոգեբան Ստանիսլավ Սամբուրսկին Gazeta.Ru-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է այդքան կարևոր դեռահասին զրկել այս անվերահսկելի «ուրախությունից»: «Գաջեթներից կախվածությունն առաջանում է տարբեր պատճառներով։ Դրանցից առաջինը հեռախոսի հետ վաղաժամ ծանոթությունն է: Հոգնած և ընդմիջում ցանկացող ծնողները […] ...

BACK_TO_TOP