Հայաստանը կմնա մոնիթորինգի տակ․ «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Հայաստանը կմնա մոնիթորինգի տակ․ «168 ժամ»

10:55 13.12.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին։

Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), ոգևորված լինելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով, փորձ է արել ԵԽ ԽՎ պատգամավորներին առաջարկել Հայաստանը՝ որպես երկիր, մոնիթորինգի տակ գտնվելուց հանելու և տեղափոխելու պոստմոնիթորինգային երկրների դասին, ինչը բուռն հակազդեցության է արժանացել հանձնաժողովի նիստին ներկա պատգամավորների և քաղաքական խմբերի ղեկավարների կողմից, և նրանք փաստել են, որ, թեպետ ընտրական, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների գնահատականներն ընդհանուր առմամբ դրական են եղել, բայց դեռ շատ վաղ է խոսել Հայաստանում կայուն ժողովրդավարության մասին, և հետևաբար՝ ԵԽ ԽՎ մոնիթորինգը չի դադարելու Հայաստանի հանդեպ։ Այդպիսով, ՀՀ ԱԳՆ-ն չի հասել իր նպատակին։

ԵԽ ԽՎ պատգամավորները, որոնք եղել են նաև դիտորդական առաքելության կազմում, ասել են, որ թեպետ, այո, ընտրություններն ընդհանուր առմամբ դրական գնահատականների են արժանացել, բայց եղել են նաև ընտրությունների «մութ» կողմեր, մասնավորապես՝ համատարած հակաքարոզչություն քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, ատելության խոսքի անթույլատրելի մակարդակ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչների հանդեպ սպառնալիքների հնչեցում։

Նաև ասվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններում 70%-ը, իհարկե, աջակցության բարձր ցուցանիշ է, բայց մտավախություն է առաջացնում այն հանգամանքը, որ այդ 70%-ը կարող է քաղաքական վրեժխնդրության հիմք դառնալ, և ոչ թե՝ ծառայել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP