Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի պատվին այդ երկրի ԱԳՆ-ում հրաժեշտի միջոցառում է կազմակերպվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի պատվին այդ երկրի ԱԳՆ-ում հրաժեշտի միջոցառում է կազմակերպվել

19:33 13.12.2018

Դեկտեմբերի 12-ին Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին:

ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը (Andreas Riecken), Արևելյան Եվրոպայի, Հվ. Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության վարչության պետ Կատարինա Վիզերը, արարողակարգի ղեկավար Էննո Դրոֆենիկը (Enno Drofenik), Ավստրիայում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպաններ, այլ հյուրեր:

ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը դեսպան Կիրակոսյանին ողջունելուց և նրա կենսագրական տվյալները հակիրճ ներկայացնելուց հետո անդրադարձել է վերջին շրջանում հայ-ավստրիական հարաբերություններին, գնահատելով այն որպես դինամիկ զարգացող: Նա անդրադարձել է դեսպան Կիրակոսյանի պաշտոնավարության շրջանում երկկողմ բնագավառում արձանագրած մի շարք ձեռքբերումներին՝ համոզմունք հայտնելով, որ մի շարք նախագծեր դեռևս շարունակելի են և կարժանանան Ավստրիայի արտաքին գերատեսչության աջակցությանը: Նա Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարության անունից հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր հաջորդ պաշտոնավարության ընթացքում և համոզմունք հայտնել, որ Վիեննան մնալու է պարոն Կիրակոսյանի նախընտրած վայրերից մեկը:

Երախտագիտություն հայտնելով Ավստրիայի կառավարությանը Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարությանն իր պաշտոնավարության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ ՀՀ դեսպանը շեշտել է, որ Ավստրիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և նորագույն շրջանում հայ ժողովուրդը մշտապես զգացել է ավստրիացի ժողովրդի աջակցությունը, սկսած 1988 թվականից, երբ ավերիչ երկրաշարժի ժամանակ ավստրիական կառավարությունը և բարեսիրական կազմակերպությունները մի շարք մարդասիրական նախագծեր իրականացրին և շարունակում են իրականացնել տուժած քաղաքներում, վերջացրած ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության սերտացման հարցերում ունեցած գործուն աջակցությամբ:

Պաշտոնական մասի ավարտին Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարությունում ընդունելություն է տրվել՝ ի պատիվ ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 06.06.2025

SHANTNEWS

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

21:44 06.06.2025

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

21:35 06.06.2025

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

21:29 06.06.2025

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...

ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին

21:23 06.06.2025

ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված […] ...

BACK_TO_TOP