2019 թվականից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի խաղերը կհեռարձակվեն հայերենով. Կարեն Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

2019 թվականից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի խաղերը կհեռարձակվեն հայերենով. Կարեն Քոչարյան

13:24 14.12.2018

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում արձագանքել է ԿԳՆ-ին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով 17 մլն դրամ տրամադրելու որոշմանն ու այդ առթիվ հնչող քննադատություններին:

«Ժողովուրդ ջան, 15 տարի շարունակ շատերը հարցնում էին, թե ինչու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան հեռուստանախագիծը իրականացվում ռուսերեն լեզվով: Ես երևի 1000 անգամ պատասխանել եմ այդ հարցին: Իրականում, ի սկզբանե, մենք մի խնդիր էինք լուծում` ունենալ հայ գիտակներ մոսկովյան էլիտար ակումբում, որտեղ ժամանակին կային բազմաթիվ ադրբեջանցիներ և չկար ոչ մի հայ գիտակ: Իսկ այդ հեռուստատեսության լսարանը մոտ կես միլիարդ մարդ է: Ու, թեև իմ պատասխանը շատերը չէին էլ լսում և գրում էին այն ինչ ուզում էին գրել, մենք շարունակում էինք մեր աշխատանքը: Ի դեպ, արդեն շատ վաղուց արտամրցութային խաղերը , որտեղ ոչ պրոֆեսիոնալ գիտակներն էին խաղում, իրականացվում էին հայերեն լեզվով:

Երեկ կառավարությունը որոշեց, որ շարունակելու է ֆինանսավորել մեր հեռուստանախագիծը: Նախ իմ, գիտակների և հարյուր հազարավոր հեռուստադիտողների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ փաստի համար կառավարությանը ու ԿԳ նախարարությանը և երկրորդ` ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ 2019-ից մենք, համարելով մեր միսիան կատարված (մեր գիտակներին արդեն ճանաչում են միջազգային հարթակներում), անցնում ենք ՀԱՅԵՐԵՆԻ: Այսուհետ բոլոր խաղերը կհեռարձակվեն հայերեն լեզվով:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երկար ու ձիգ տարիներ կանգնած են եղել ինտելեկտուալ շարժման կողքին, ովքեր դեռ 10-15 տարի առաջ հավատացել են, որ նախագիծը ոչ միայն կկայանա, այլև կդառնա ամենասիրված և սպասված հաղորդումներից մեկը Հայաստանում:

Հ.Գ. Միանգամից ասեմ, որ մինչև հունվարի 13-ը եթեր են հեռարձակվելու 2018թ ձմեռային եթերաշրջանի խաղերը, որոնք նկարահանվել են նոյեմբերին, և, բնականաբար, ռուսերեն լեզվով են:

Առայժմ այսքանը …»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

22:07 06.06.2025

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 06.06.2025

SHANTNEWS

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

21:44 06.06.2025

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

21:35 06.06.2025

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

21:29 06.06.2025

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...

BACK_TO_TOP