15:58 14.12.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ երբ ստանձնել է տնօրենի պաշտոնը խոր հիասթափություն կար:
«Մարդիկ խոսում էին նախկին տնօրենի մասին և անվստահություն կար, որ իրենց գումարները մսխվել են, բայց երկար բոլորի հետ խոսել եմ, բացատրել եմ, որ այդ գումարները օգտագործվել են և կրկին վերադարձվել: Ասել եմ, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել և ես եկել եմ նոր ծրագրերով, նոր գաղափարներով, և բոլորս միասին պետք է աշխատենք, որ Հիմնադրամը մշտապես լինի ռադարի վրա»,- ասաց Արշամյանը:
Խոսելով թափանցիկությունից՝ Արշամյանը նշեց, որ նախկինում Հիմնադրամը հրապարակել է տարեկան զեկույցներ ու հաշվետվություն, բայց քիչ մարդ է տեղյակ եղել: Պետք է այնպես անել, որ ծրագրային գործունեության ընթացքում մարդիկ և նվիրատուները իմանան, թե իրենց գումարները ինչի վրա է ծախսվում։
Հարցին, որ Ռուսաստանի մեծահարուստ բարերարները պասիվ են եղել և միայն մեկ խոշոր նվիրատու է մասնակցել հանգանակությանը, Արշամյանը պատասխանեց, որ նվիրատվության փուլը դեռևս չի ավարտվել:
«Այո՛, լուրեր տարածվեցին, որ անցած տարի Ռուսաստանից նվիրատուները շատ են եղել, սակայն այս տարի դեռ չենք ավարտել դրամահավաքը, մենք հայտարարություն չենք արել այդ մասին և դա պարզապես անհատների կարծիք է, որ մտածել են Ռուսաստանից գումար չի գալիս, ուրեմն նրանք բոյկոտել են, բայց նման բան չկա և միայն հայ խոշոր գործարարներին չպետք է ներգրավել, այլ Ռուսաստանում բնակվող երկու միլիոն հայությանը: Ինչո՞ւ է այս պահին ավելի քիչ եղել, ասեմ, որ հավաքագրված գումարը 2.8 մլն-ով ավելի է եղել»,- պարզաբանեց Արշամյանը:
Ռուսաստանից հանգանակություն է արել Սամվել Կարապետյանը, Աշոտ Խաչատրյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայկակ Արշամյանի խոսքերով՝ դրամահավաքը այսքանով չի ավարտվելու: Թվերը դեռ աճելու են, շարունակելու են աշխատել Ռուսաստանի մեր հայրենակիցների հետ:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք բացի նախկին տնօրենի գործից, չկան որևէ այլ քրեական տարրեր պարունակող բացահայտումներ Հիմնադրամում, Արշամյանը չցանկացավ պատասխանել:
«Չեմ գնահատի նախկինի աշխատանքները: Այս պահին քննություն է գնում, Հաշվեքննիչ պալատը շարունակում է գործունությունը: Հուսամ՝ հունվարի վերջին ընդհանուր պատկերը պարզ կլինի, և Հաշվեքննիչ պալատը կհրապարակի զեկույցը: Ես շատ բան չգիտեմ և ավելի բան չեմ էլ կարող ասել, քննություն է ընթանում»,- ասաց Արշամյանը:
Հիշեցնենք, որ դեռևս շարունակվում է քննությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի և Հիմնադրամի վերջին տարիների գործունեության շուրջ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...