16:31 14.12.2018
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ 2016թ. փետրվարի 12-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2016թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ Դ. Հ.-ն վիճաբանել է Ս. Մ.-ի հետ, որի ընթացքում ապտակել է վերջինիս: Տեղի ունեցած վիճաբանությունից հետո Ս. Մ.-ն փորձել է հանդիպել Դ. Հ.-ին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: Նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, գործով վկա մեկ այլ անձի հետ Ս. Մ.-ն իր «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով շրջել են Դիլիջան քաղաքում՝ սպասելով Դ. Հ.-ի զանգին: Ժամը 22։00-ի սահմաններում, երբ նրանք, փնտրելով Դ. Հ.-ին, վերադառնալիս են եղել Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասից, Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքի հատվածում վերջինս, ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազենով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար Ս. Մ.-ին կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, առնվազն վեց կրակոց է արձակել նշված մեքենայի ուղղությամբ: Դրա հետևանքով Ս. Մ.-ն ստացել է աջ սրունքի վերին երրորդականի հրազենային գնդակային վիրավորում, ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքերի ձևով՝ այսինքն նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Մնացած կրակոցները դիպել են մեքենայի տարբեր հատվածներին: Դավիթ Հակոբյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել զուտ այն պատճառով որ կրակոցների պահին վարորդը կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից։
2016թ. փետրվարի 12-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և որոշում է կայացվել Դ. Հ.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2016թ. մարտի 9-ին նա կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Ելնելով ձեռք բերված փաստական տվյալներից՝ Դ. Հ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 2017թ. փետրվարի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Դատական քննության արդյունքում 2017թ. նոյեմբերի 28-ին դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Դ. Հ.-ի անմեղությունը՝ հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու, գործով տուժողների և վկաների տված ցուցմունքներում էական հակասություններ լինելու, Դ. Հ.-ին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայության պատճառաբանությամբ:
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ գործով մեղադրող դատախազը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, որոնք ընդունվել են վարույթ։
Մեղադրող կողմի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը եղել է անհիմն և դրանում բերված պատճառաբանությունները չեն բխել գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունից: Մասնավորապես՝ հաշվի չի առնվել, որ դեպքից անմիջապես հետո ամբաստանյալը դիմել է փախուստի՝ շուրջ մեկ ամիս թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Փաստարկվել է, որ Դ. Հ.-ի հանցանքը հիմնավորված է գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ, ինչպիսիք են գործով տուժողի, մի քանի վկաների, պաշտպանության միջոց կիրառված անձի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Բացի այդ, անհամաձայնություն է արտահայտել պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը միակ և վճռորոշ ապացույցը հանդիսանալու Առաջին ատյանի դատարանի պատճառաբանության առնչությամբ՝ նշվելով, որ նշված վկայի ցուցմունքը միակ և վճռորոշ ապացույցը չէ, և ամբաստանյալի հանցանքը հիմնավորող ապացույցներ են հանդիսանում նաև դեպքի վայրի զննության մասին կազմված արձանագրությունները, համալիր մի քանի փորձաքննությունների եզրակացությունները։
Բողոքում փաստարկվել է նաև, որ հանցավորը գիտակցել է իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը, ունեցել է ուրիշին մահ պատճառել ու դիտավորություն, ինչի մասին են վկայում նաև կրակոցների քանակը, ուղղությունը, կրակոցներին նախորդող ժամանակահատվածում տուժողի և հանցավորի գործողությունների բնույթը, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով ընտրված առարկան և այլն։ Իսկ մահացու հետևանքը վրա չի հասել այն պատճառով միայն, որ հանցավորի կողմից նաև ոչ դիպուկ կրակոցներ են արձակվել, իսկ սպառնացող վտանգից խուսափելու նպատակով վարորդն անմիջապես արագացրել է ավտոմեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից։
Քննության առնելով բողոքը՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրել է, որ առաջադրված մեղադրանքում Դ. Հ.-ին անմեղ ճանաչելու և արդարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և դրանում բերված հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Մասնակիորեն բավարարելով մեղադրող կողմի ներկայացրած բողոքները՝ Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Դ. Հ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:18 24.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցելԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նոր վնաս է գրանցել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեքշաբթի օրվա հայտարարությունից առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Երկուշաբթի օրը ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված մանրամասն գնահատականից բացի, Գործակալությունը նաև բացահայտել է Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր հարվածային կետեր՝ Իրանում իրավիճակի […] ...
20:08 24.06.2025
Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասինՀենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...
19:50 24.06.2025
Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետԻսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...
19:40 24.06.2025
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. TimesԱյս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...