Ռուսական բազայից կատարվող տեղաշարժը նախապես համաձայնեցնել և ուղեկցել հայկական կողմի ուժերով․ Բարսեղյանի առաջարկը՝ հանցագործությունները կանխելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC

Ռուսական բազայից կատարվող տեղաշարժը նախապես համաձայնեցնել և ուղեկցել հայկական կողմի ուժերով․ Բարսեղյանի առաջարկը՝ հանցագործությունները կանխելու համար

16:24 16.12.2018

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների գործած հանցագործությունների հետ կապված առաջին անգամ չէ, բայց նորից հնչում են կոչեր՝ ռուսական բազան Հայաստանի տարածքից հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հիշեցրեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, սակայն հստակ չասաց իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։

«Սա, կարծում եմ, լուրջ քաղաքական տեղաշարժի հարց է, և հիմա պատրաստ չեմ ես քննարկել։ Նամանավանդ, այդ լիազորությունները չունեմ որպես քաղաքացի։ Բայց համարում եմ, որ խնդիրները կարգավորելը, շուտափույթ կերպով այսօրինակ բաները կանխարգելելը և բացառելն օրախնդիր է», – ասաց Բարսեղյանը։

Նա ասաց, որ հնչեղ են հիմնականում սպանությունները և հրազենային վիրավորման դեպքերը, սակայն կան նաև այլ միջադեպեր, որոնք եղել են ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ։ Բարսեղյանը հիշեցրեց Փանիկ գյուղի միջադեպը, երբ բազայի զորախմբերը մտել ու առանց զգուշացման զորավարժություն էին արել, հրաձգություն էին իրականացրել գյուղի տարածքում։ Հիշեցրեց նաև այլ միջադեպեր անհատ զինծառայողների մասնակցությամբ։

«Բազմաթիվ վթարներ, վեճեր, կոնֆլիկտներ են լինում, որոնց ճշգրիտ վիճակագրություն, ցավոք, նույնիսկ ես չունեմ, և չկա մի տեղ, որ բացենք, նայենք՝ ինչ շարան է եղել համանման հանցագործությունների։ Եվ եթե արմատապես չկարգավորվի այս խնդիրը, վստահ եմ՝ ուղղակի դրան վերջ չի լինելու, անընդհատ լինելու են համանման դեպքեր», – ասաց Բարսեղյանը։

Բարսեղյանի խոսքով՝ իրենք առաջարկել են այս կարգավորումը՝ բազայի զորամասերից որևէ պաշտոնական ելումուտ պետք է նախապես համաձայնեցվի հայկական իշխանությունների հետ՝ կապ չունի, թե որ կառույցի հետ, և միայն դրանից հետո պետք է արձանագրվի, թե ինչ կազմ է դուրս գալիս, տեխնիկա և այլն, իսկ Հայաստանի որևէ մարմին պետք է ուղեկցի այդ ամբողջ տեղաշարժը։ Բարսեղյանի խոսքով՝ եղել են նաև այլ առաջարկներ՝ տեսախցիկներ տեղադրել զորամասերի մոտ և այլն։

«Հեռանկար» հաղորդման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP