13:54 17.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանի հարցրել է՝ այս ամբողջ իրադարձություններից հետո ի՞նչ հետևություն պետք է անի իշխանությունը:
«Հետևություններ անելու, դասեր քաղելու անհրաժեշտություն միշտ կա: Գլխավոր հետևությունը՝ իրապես գիտակցել այն պատասխանատվությունը հանրության առջև, որ ստանձնում է իշխանությունը, որովհետև իշխանությունն իրավունք չէ, լիազորություն չէ, իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու առումով, ապա նոր՝ այդ պատասխանատվությանը համապատասխան իրավունք կամ լիազորություն: Այն գլխավոր դասը, որ պետք է քաղեն քաղաքականության մեջ ներգրավվածները, սա է»,-ասաց Հարությունյանը:
Նա նաև խոսել է «սուպերվարչապետության» մասին․
«Երբ խոսում են սուպերվարչապետական դրսևորման կամ ինստիտուցիոնալ դրսևորման մասին, ես, որպես կանոն, մեջբերում եմ ԱԱԾ և ոստիկանության՝ ոչ նախարարության կարգավիճակով լինելը: Ես կպաշտպանեի այն թեզը, որ այդ երկու կառույցները պետք է լինեին նախարարություններ: Ինչո՞ւ: Որովհետև, ըստ մեր Սահմանադրության, նախարարությունը տվյալ ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատուն է: Եթե ազգային անվտանգության, ոստիկանության ոլորտում քաղաքականություն մշակողներն այլոք են, մեր իրականության մեջ շատ դժվար է ենթադրել, որ նրանք կարող են ստանձնել նաև դրա իրականացման պատասխանատվությունը: Այն թեզը, որ եթե այդ երկուսը գան, դառնան կառավարության մաս, դրանով վարչապետի լիազորությունները կնվազեն, որակական այլ փոփոխություն տեղի կունենա, թույլ տվեք դրա հետ չհամաձայնել»։
Հարությունյանը շեշտեց՝ վարչապետն այսօր ունի Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման համակարգերին բնորոշ պատասխանատվություն և այդ պատասխանատվությանն ադեկվատ լիազորություն:
«Ընդ որում՝ այս պատասխանատվության աղբյուրը խորհրդարանն է, խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը, որը որպես կուսակցություն ընտրությունների ժամանակ ստանձնում է քաղաքական պատասխանատվություն ընտրողի առջև՝ իր իսկ նախընտրական խոստումների կատարման առումով: Ես ավելի շատ կմտահոգվեի ոչ թե այն բանի համար՝ վարչապետը սուպեր վարչապետ է, թե ոչ, այլ ավելի շատ իշխանությունների տարանջատման, հակակշռման համակարգով: Որպես կանոն, խոսում են գործադիր և օրենսդիր իշխանության հակակշիռների, զսպումների մասին, դա անհրաժեշտ է, բայց իրական քաղաքական ջրբաժանն անցնում է ոչ թե գործադիրի և օրենսդիրի միջև, այլ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության և փոքրամասնության միջև»,- ասաց նա:
Միաժամանակ նա նշեց, որ փոխադարձ զսպումների տեսանկյունից Սահմանադրությունը ստեղծել է որոշակի երաշխիքներ, օրինակ, որ 1/3-րդն առնվազն պետք է լինի ընդդիմություն:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...