Սևանա լիճը կարող է «ծառայել» նաև մեր բանակի համար. Գաբրիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC

Սևանա լիճը կարող է «ծառայել» նաև մեր բանակի համար. Գաբրիելյան

22:37 17.12.2018

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ընդգծել է այն հանգամանքը, ըստ որի՝ Սևանա լիճն իր ձկնապաշարով է նաև նախևառաջ մեծ խնդիրներ լուծում:

«Պատրաստ եմ մի անգամ էլ կրկնել, որ սիգը մեր համար հանդիսանում է ոչ միայն սննդի աղբյուր, շատ մեծ էկոլոգիական նշանակություն ունի: Արտահանելով սիգը՝ մենք հանում ենք օրգանական նյութի ավելցուկը»,- ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ օրգանական նյութի կուտակումը լճում ճահճացման է բերում, եթե կա բավականին քանակի սիգ, որն ուտում է լճում առկա օրգանական նյութը, նշանակում է լիճը հեռու է մնում ճահճացման վտանգից:

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը հիշեցրել է նաև այն մասին, որ Սևանա լճի ձկան պաշարը ռազմավարական պաշար է եղել և շարունակում է այդպիսին մնալ.

«Դուք գիտեք, որ էն ցուրտ ու մութ տարիներին՝ 90-ական թվականներին, մենք չունեինք պատշաճ սնունդ և՛ քանակական, և՛ որակական առումով, և միայն սիգն է, որ այդ տարիներին փրկեց մեր ժողովրդին և ոչ միայն մեր ժողովրդին, այլև մեր հարևան ժողովուրդներին էլ: Հիմա ոչ մեկ ապահովագրված չէ, որ վաղը չէ մյուս օրը մենք չենք ունենա այդպիսի վիճակ: Եվ մենք պետք է Սևանա լճում միշտ ունենանք ռազմավարական քանակի պաշար, որը արտակարգ իրավիճակներում կօգտագործվի և՛ մեր ժողովրդի համար, և՛ մեր բանակի համար: Բանակի համար դա կարող է օգտագործվել նաև հիմա, փոխանակ «կանսերվաներ» են անում, 5 տարին մեկ, 3 տարին մեկ փոխվում են և դրանք մեռած կեր են հանդիսանում, մենք այստեղ ունենք բարձրորակ, վիտամիններով հարուստ կեր, որը կարող ենք օգտագործել մեր բանակի համար»,- հավելել է Գաբրիելյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 25.06.2025

SHANTNEWS

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

11:57 25.06.2025

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։ 20-ամյա շախմատիստը վերջին` 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթել է հնդիկ Նելոպտալ Դասին ու մրցաշարն ավարտել 8 միավորով։ Մրցաշարի հաղթող է դարձել մեկ այլ հնդիկ շախմատիստ Լալիթ Բաբուն, որը նույնպես 8 միավոր է […] ...

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

11:46 25.06.2025

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

11:35 25.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից […] ...

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

11:20 25.06.2025

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։   ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

11:07 25.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:   ...

BACK_TO_TOP