Հիվանդության բուժման քաղաքականությունը փոխարինվում է այն կանխարգելելու քաղաքականությամբ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Հիվանդության բուժման քաղաքականությունը փոխարինվում է այն կանխարգելելու քաղաքականությամբ. Փաշինյան

13:08 20.12.2018

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շահառուների ցանկում ներառել առողջապահական ոլորտի կազմակերպությունների աշխատողներին:

Թորոսյանի խոսքերով` սոցիալական արդարության սկզբունքից ելնելով, հնարավորության սահմաններում, անհրաժեշտություն է առաջացել առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմի աշխատողներին ներառել այս ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող շահառուների ցանկում և նրանց համար նույնպես ձեռք բերել առողջության ապահովագրության փաթեթներ:

Թորոսյանը հայտնեց, որ 8 խոցելի խմբերի 230 հազար քաղաքացիների համար կատարել են պետպատվերի ծառայությունների շրջանակի ընդլայնում` այն մասերը, որոնք սոցփաթեթից վատն էին, հավասարեցնելով սոցփաթեթին: Նախարարի պաշտոնակատարը, սակայն, նշեց, որ այնտեղ կան նաև ծառայություններ, որոնք սոցփաթեթում չկան:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացվածն ամփոփելով` նշեց.

«Ունեինք պրոբլեմ, որ պետությունը, ըստ էության, երաշխավորում էր մարդու անվճար բուժօգնությունը հիվանդանոցում, բայց երբ մարդը պետպատվերի շրջանակներում գնում էր հիվանդանոց` տարբեր ծառայություններից օգտվելու, այնուամենայնիվ, նրանից որոշակի պատրվակներով որոշ գումարներ գանձվում էին: Դա պայմանավորված էր նրանով, որ բուժհիմնարկը պատշաճ մակարդակի չէր վճարվում, այսինքն` պակասող մասը ստիպված էին կոմպենսացնել այդ կերպ: Այժմ նույն ծառայությունների համար ավելի շատ ենք վճարելու բուժհիմնարկներին` չթողնելով, որ զարտուղի ճանապարհներով պետպատվերի շահառուներից գումար գանձեն, առավել ևս, հաշվի առնելով, որ նրանք, ըստ էության, սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչներ են, և այս պրոբլեմը կրկնապատիկ մեծանում է»:

Թորոսյանն ասաց, որ իրենք ութ ամենախոցելի խմբերն են ընտրել, բայց դեռ տեղ ունեն զարգանալու, այս տարվա բյուջետային միջոցները չեն բավարարի ավելին անելու, նա նաև ասաց, որ որոշ այլ խմբերի համար արդեն այդ գները լավն էին, մյուս փուլով էլ մնացածի հարցերը կլուծեն: Նա ասաց, որ ամենայն հավանականությամբ, սոցփաթեթի ընդլայնումն այսքանով սահմանափակեն, որպեսզի անցնեն համընդհանուր ապահովագրությանը: Կատարված փոփոխություններով, ըստ Թորոսյանի, քաղաքացիներին կապում են առաջնային օղակին, կանխարգելում են հիվանդանոցում բուժզննման ժամանակ արհեստականորեն հոսպիտալացումները, նաև ֆինանսական հոսքեր են կարգավորում հիվանդանոցից դեպի պոլիկլինիկա:

Փաշինյանը հավելեց շղթայական պրոցես հանդիսացող մի քայլ` պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը. մինչ այժմ որոշ բուժհիմնարկներ ունեցել են մենաշնորհներ առողջապահական ծառայությունների մատուցման ոլորտում, ինչն այս կերպ կկանխվի:

«Ունեինք ավերակների վերածվող պոլիկլինիկաներ, ու թեպետ սրանով շատ արագ փոփոխության չենք հասնի, բայց աշխատանքի մակարդակի բարձրացման պահանջ կձևավորենք, աշխատավարձերի բարձրացումով բարձրորակ կադրերի` պոլիկլինիկաներում աշխատելու ցանկություն կձևավորենք, սրանով բնակիչներին գումար խնայելու հնարավորություն կտանք»,- ասաց նա:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը այս տարի բյուջեով նախատեսում է 150 մլն դրամի սարք-սարքավորում տրամադրել միայն Երևանի պոլիկլինիկաներին, նաև համայնքային իշխանությունների կողմից ուշադրություն կա:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց` այս քաղաքականությունը շատ հարմար է, հիվանդությունները բուժելու քաղաքականությունը փոխարինում են կանխարգելելու քաղաքականությամբ: Փաշինյանի խոսքերով` մարդու համար ավելի ճիշտ է բուժսպասարկում ստանալ իր պոլիկլինիկայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP