14:00 20.12.2018
Նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում էր տեղի ունեցել և այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա սադրանք էր, թե՞ ոչ, պատասխանեց, թե հասկանալի է Ուկրաինայի իշխանությունների այդ քայլը, քանի որ այնտեղ ընտրություններ են սպասվում:
«Ես նկատի ունեմ՝ գործող նախագահի վարկանիշի բարձրացման համար է արվել: Եվ դա շատ վատ է երևույթ է ու առաջին հերթին վատ է անդրադառնում իրենց պատմության և ժողովրդի վրա: Կարելի է առանց սադրանքների առաջ գնալ՝ հանգիստ և առանց խոչընդոտների, ինչպես եղել էր մինչ այս»,- ասել է Պուտինը:
Այն հարցին, թե այդ սադրանքն ի վերջո հաջողվե՞ց, թե՞ ոչ, Պուտինը պատասխանել է.
«Վարկանիշի բարձրացման առումով, գուցե, քանի որ Պորոշենկոյի վարկանիշը կարծեմ 5-րդ հորիզոնականից բարձրացել է երևի 2-րդ հորիզոնական: Բայց նկատի ունեմ, որ երկրի հաշվին վարկանիշ բարձրացնելը վատ է»,- նշել է Պուտինը և հավելել, որ ուկրաինացի զինվորականներին ուղարկել են ու ակնկալել, որ նրանցից մեկը կզոհվի:
Պուտինը նկատել է՝ այն հանգամանքը, որ ոչ մի զինվորական չի զոհվել այդ գործողությունների ընթացքում, շատերի դժգոհությունն է առաջացրել:
«Բայց, փառք Աստծո, որ ոչ մի զոհ չեղավ»,- ամփոփել է խոսքը ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում էր տեղի ունեցել: Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական նավերը ռուսական ջրերում ապօրինի գործողություններ իրականացնելու փորձ էին կատարել: Ռուսական կողմը հարվածել էր ուկրաինական նավին և կրակ բացել, այնուհետև կալանել էր ուկրաինական 3 նավերը:
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...
09:35 01.05.2025
Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...
09:33 01.05.2025
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...
09:30 01.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի կողմից վերահսկողության գծում կրակային ռեժիմի հերթական խախտման մասինՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի կողմից կրակային ռեժիմի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի սահմանային տարածքում: Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սունիլ Բարթվալը։ «2025 թվականի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել վերահսկողության գծի վրայով […] ...
09:20 01.05.2025
Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններՄայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...
09:17 01.05.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...